Արմինե Ադիբեկյանին մեղադրանք է առաջադրվել
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրնսգրքի 137,1-րդ հոդվածով՝ ծանր վիրավորանքի հատկանիշներով։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ միջնորդություն է ներկայացվել Նիկոլ Վովայի Փաշինյանին որպես տուժող ճանաչելու մասին։
«Այսօր Արմինե Ադիբեկյանին մեղադրանք առաջադրվեց նիկոլ Վովայի փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար (հոդված 137.1, 2-րդ մաս), որը նա կատարել է 2021թ. հոկտեմբերի 7-ին՝ նշված անձի գրքից վերցված 1 (մեկ) բառ պարունակող մեկնաբանությամբ քպ ողջ վերնախավը պատկերող լուսանկար հրապարակելով իր ՖԲ էջում։
Հետաքրքիրն այն է, որ որպես վիրավորանքի հասցեատեր՝ նշված է միայն մեկ անձ՝ ն.Վ. փաշինյանը։ Է՛լ ավելի հետաքրքիր է այն, որ նշված անձը տուժող ճանաչված չէ։ Եթե քննիչը հանգել է հետևության, որ իմ վստահորդ Ադիբեկյանը այդ անձին բարոյական վնաս է հասցրել, ապա ինչու՞ նրան տուժող չի ճանաչել։ Իսկ եթե հանգել է հետևության, որ վստահորդս բարոյական վնաս չի հասցրել, ապա ինչու՞ է Ադիբեկյանին մեղադրանք առաջադրել։
Համաձայնեք, որ հետաքրքիր պարադոքս է։ Ամեն դեպքում, այս պարադոքսն իրավական ճանապարհով հանգուցալուծելու համար այսօր միջնորդել ենք ն.Վ.փաշինյանին ճանաչել տուժող։ Տեսնենք, թե հարգելի քննիչը կբավարարի՞ մեր միջնորդությունը, թե՞ կմերժի։ Եվ եթե մերժի, ապա ինչպե՞ս կհիմնավորի իր որոշումը։
Շնորհակալություն»,- գրել է Մելիքյանը, տեղեկացնում է Փաստինֆո-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-24 12:0823
Участники акции неповиновения в Ереване разблокировали здание Министерства иностранных дел Армении и двинулись шествием к Площади Франции.
-
2022-05-24 12:0720
Никакого документа между Арменией и Азербайджаном в Брюсселе подписано не было. На сегодняшний день ни один документ, подписанный Николом Пашиняном, не прошел процедуру внутригосударственной ратификации. Об этом написал на своей странице в "Facebook" экс-руководитель аппарата Конституционного суда Армении Эдгар Казарян.
-
2022-05-24 11:3950
Депутаты "Гражданского договора" Артур Ованнисян и Лили Мкртчян предложили ограничить работу журналистов в парламенте, поправки представлены на обсуждение в первом чтении.
-
2022-05-24 11:3756
Заместителя министра иностранных дел Мнацакан Сафарян принял депутатов оппозиционных фракций "Айастан" и "Честь имею" и выслушал их требования.