Նոյեմբերի 16-ին գերեվարված ու հայրենադարձված 26 զինծառայողներից ոչ մեկը տուժող չի ճանաչվել
Նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներից որևէ մեկը տուժող չի ճանաչվել, փոխարենը 6 հայրենադարձված ռազմագերու մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՔԿ ԶՔԳՎ-ից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայից հետո ՀՀ ՊՆ-ն հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին, սակայն Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ հայտնեց, որ անհետ կորած համարվող 24 զինծառայողները գերեվարվել են և շրջանառության մեջ դրեց «24+8» բանաձևը։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից պաշտոնապես հաստատել են, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանցիների կողմից գերևարվել է 32 հայ զինծառայող, որոնցից հայրենիք վերադարձել 26-ը, իսկ 6 հոգին դեռևս մնում են գերության մեջ։
ՔԿ-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվում է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերի, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 384-րդ հոդվածի 2-րդ մասի և 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով նոյեմբերի 16-ին հարուցված քրեական գործը։
«Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման, դրանք իրենց համակցության մեջ վերլուծության և համատեղ գնահատման արդյունքում, հարուցված վերոնշյալ քրեական գործի քննության շրջանակներում, 16.11.2021թ գերության մեջ հայտնված 32 զինծառայողներից հայրենիք վերադարձած 26 զինծառայողներից 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով առաջադրվել է մեղադրանք, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»,- հայտնել են ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ-ից՝ հավելելով, որ որպես մեղադրյալ ներգրավված վերոնշյալ անձանցից երեքը հանդիսանում են սպաներ։
Բացի այդ, պարզվում է, որ գերությունից վերադարձած որևէ անձ տուժող չի ճանաչվել։
ՔԿ-ից նաև տեղեկացրել ենք, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերոնշյալ օրը գերության մեջ հայտնված թվով 6 զինծառայողներին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.