ՀԾԿՀ-ն մտադիր է հավանություն տալ «Ռոստելեկոմ»-ը վաճառելու գործարքին
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է հավանություն տալ հեռահաղորդակցության կապի օպերատոր «Ռոստելեկոմ» ընկերության վաճառքին։ Այս մասին News.am-ը տեղեկացավ հանձնաժողովի՝ հունվարի 19-ին նախատեսված նիստի օրակարգում ներառված որոշման նախագծից։
Դրա համաձայն՝ 2021թ-ի հոկտեմբերի 19-ին հանձնաժողով է դիմել «Ռոստելեկոմի» ռուսաստանյան բաժնետեր «Ջիէնսի-Ալֆա» ՓԲԸ-ն` հայտնելով, որ ՌԴ քաղաքացի, ֆիզիկական անձ Արման Ունանյանը և ՀԷՑ–ը նախատեսում են Կիպրոսում գրանցել նոր ընկերություն` Molitro Holdings Limited, որը ձեռք կբերի «Ռոստելեկոմի» հայաստանյան դուստր ձեռնարկության միակ բաժնետեր Filor Ventures Limited ընկերության 100 տոկոս բաժնեմասը։
ՀԾԿՀ-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ, որից ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ վերջինը ԱԱԾ-ի հետ քննարկումների արդյունքում չի առարկում գործարքի կայացմանը։
«Ռոստելեկոմի» ղեկավար Միխայիլ Օսեևսկին նախորդ տարվա դեկտեմբերին հայտնել էր, որ Հայաստանում գործող դուստր ընկերության՝ «GNC-Alfa»-ի վաճառվող ակտիվների նախնական արժեքը 25 մլն դոլար է։
2012 թվականի փետրվարին «Ռոստելեկոմը» դարձել է GNC Alfa-ի գլխավոր բաժնետերը` 22,5 մլն դոլարով ձեռք բերելով ընկերության 75%-ը`հանած մեկ բաժնետոմս, ինչպես նաև հնարավորություն ստացել ձեռք բերել մնացած 25%-ը՝ գումարած մեկ բաժնետոմս։ 2019 թվականի օգոստոսին Ռոստելեկոմն օգտվել է այդ հնարավորությունից և գնել մնացած բաժնետոմսերը։ Այդ ժամանակ GNC Alfa-ն մեծ ներդրումային ծրագիր էր իրականացնում միջազգային օպտիկական մալուխների անցկացման ոլորտում, ինչը թույլ տվեց մի քանի անգամ ավելացնել երկրում միջազգային ինտերնետ-թրաֆիկի թողունակությունը։ Այդ ժամանակ GNC Alfa-ն մանրածախ ծառայություններ չէր մատուցում և թրաֆիկը վաճառում էր միայն տեղական ինտերնետ մատակարարներին։ Ընկերությունն ու դրա օպտիկամանրաթելային ցանցը ձեռք բերելուց հետո Ռոստելեկոմը Հայաստանում ինտերնետ և IP-հեռուստատեսություն էր առաջարկում նաև վերջնական սպառողին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-09-23 20:12437
Тысячи мирных жителей в Нагорном Карабахе испытывают острейшие гуманитарные потребности после «военной операции» Азербайджана по восстановлению контроля над регионом, сообщила сегодня Хьюман Райтс Вотч. Военное вмешательство последовало за месяцами острой нехватки продовольствия, медикаментов, средств гигиены и других предметов первой необходимости в регионе, поскольку Азербайджан более 9 месяцев нарушал автомобильное и пешеходное движение в регионе. ОБ этом говорится в заявлении правозащитной организации Human Rights Watch.
-
2023-09-23 20:00375
Региональная комиссия Союза армянской помощи в Южной Америке опубликовала заявление о ситуации в Арцахе.
-
2023-09-23 19:55469
«Согласно договоренности о прекращении военных действий, достигнутой с Азербайджаном 20 сентября при посредничестве российской стороны, в настоящее время проводятся следующие работы:
-
2023-09-23 19:52333
Сегодня Международный Комитет Красного Креста через Лачинский коридор направил населению Нагорного Карабаха около 70 т. гуманитарной помощи. Об этом заявила в беседе с «Лурер» руководитель коммуникационных программ МККК в Армении Зара Аматуни.