Դավիթ Բաբայան․ Ալիևը ձգտում չեզոքացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը
Ադրբեջանը Թուրքիայի թելադրանքով փորձում է ապամոնտաժել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գոյություն ունեցող մեխանիզմները։ Այս մասին ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ News.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները և ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարությունն այն մասին, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եռյակը չի կարող այցելել Լեռնային Ղարաբաղ»։
«Ադրբեջանը ապակառուցողական քաղաքականություն է վարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ։ Դա արտահայտվում է նաև նրանով, որ պաշտոնական Բաքուն ամենատարբեր խոչընդոտներ է ստեղծում միջնորդների այցերի համար։ Խոսքն ուղղակի արգելքի մասին չէ, դա բացահայտ պահանջել Բաքվում դեռ չեն համարձակվում, այլ տարատեսակ կեղտոտ հնարքների մասին, որոնք ի վերջո անիմաստ են դարձնում հենց այցը։ Օրինակ՝ Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվում է համանախագահների հետ հանդիպումներից՝ նորանշանակ համանախագահների հետ ճանաչողական հանդիպումը չի հաշվվում։ Կամ պահանջում է, որ մուտքն ու ելքը Աղդամով իրականացվի։ Դեմարշի տեխնոլոգիաները բազմազան են։
Վերջերս Ալիևն իրեն, մեղմ ասած, ոչ լավ հայտարարություններ թույլ տվեց միջնորդների հասցեին։ Նա նախկինում հանդես էր եկել համանախագահների դեմ, իսկ հիմա ավելի բացահայտ արեց դա։ Ակնհայտ է, որ Ալիևը փորձում է խաղալ Ռուսաստանի և Արևմուտքի հակասությունների վրա։ Ընդ որում՝ Մոսկվայում նա դա բացատրում է Արևմուտքի դեմ գործողություններով, իսկ Արևմուտքում ասում է, որ գործում է Ռուսաստանի դեմ։ Ամեն դեպքում, վարկաբեկվում է ԵԱՀԿ Մինսկի խումբն ընդհանրապես, և Ռուսաստանի խաղաղապահ դերը մասնավորապես։ Իսկ հեռահար նպատակը կարող է լինել այն, որ հասնելով խմբի լուծարմանը, պնդել ռուս խաղաղապահների դուրսբերումը։ Ինչո՞ւ է Ալիևը ձգտում չեզոքացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Որովհետև սա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է։ Իսկ ինչպես հայտնի է, Ղարաբաղը ճանաչված է որպես բանակցային կողմ և հակամարտող կողմ։ Այն, որ նա լիարժեք չի մասնակցել, Ադրբեջանի քմահաճության արդյունքն է։ Այժմ Բաքուն ավելի հեռուն է գնացել և փորձում է տորպեդահարել ՄԽ գործունեությունը։ Բայց կա նաև համարժեք արձագանք՝ պատահական չէր, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, թե սահմանազատման և սահմանագծման գործընթացը կապված չէ հակամարտության հետ, հնչեց Ալիևի հայտարարություններից հետո։ Ադրբեջանն, ըստ երևույթին, տանուլ է տալիս իր խաղը։ Ադրբեջանը Թուրքիայի թելադրանքով փորձում է ապամոնտաժել կարգավորման գոյություն ունեցող մեխանիզմները։ Բայց չեմ կարծում, որ այդ փորձը հաջողությամբ պսակվի, ընդհակառակը, կարժանանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համապատասխան արձագանքին»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 19:43
Между британской компанией и Кашенским месторождением стояли Арцах и 120 тысяч армян 5 ноября 2020 года Шаварш Кочарян, который на тот момент занимал должность замглавы МИД Армении, заявил, что одно из государств – постоянных членов Совбеза ООН сорвало на закрытой встрече совета согласование единой позиции, касающейся эскалации конфликта в Нагорном Карабахе. Практически сразу в СМИ просочилась информация о том, что это Британия заблокировала принятие резолюции Совбеза ООН по Карабаху, согласованной сопредседателями Минской группы ОБСЕ.
-
2025-07-23 19:39
Отказ властей Армении выполнять решение Стокгольмского арбитража чреват последствиями, согласно и национальному законодательству, и Нью-Йоркской конвенции (о признании и приведении в исполнение международных арбитражных решений). От этом заявила в соцсетях экс-министр юстиции Армении Арпине Ованнисян.
-
2025-07-23 19:35
Всемирная организация здравоохранения (ВОЗ) наблюдает в секторе Газа резкий рост числа смертей, связанных с недоеданием, в 2025 году организация задокументировала в Газе 21 случай смерти детей в возрасте до пяти лет из-за этого. Об этом заявил на брифинге глава ВОЗ Тедрос Адханом Гебрейесус.
-
2025-07-23 19:30
Защитники архиепископа Микаэла Аджапахяна сообщили, что предварительное расследование по уголовному делу в отношении него объявлено завершённым.