«Ժողովուրդ»․ ԿՃՈՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՔՆՆՎԱԾ ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայությունը կարճել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:
Ըստ թերթի` Կճոյանը օֆշորային սկանդալի գործով մի քանի անգամ հրավիրվել է ԱԱԾ, բայց առաջադրված մեղադրանքը չի ընդունել։ Երկու տարի տևած նախաքննությունից հետո քրգործը կարճվել է։
Մեղադրանքը հոգևորականին առաջադրվել էր գործարար Փայլակ Հայրապետյանի հաղորդման հիման վրա, որը Կճոյանին մեղադրել էր իրեն ունեզրկելու մեջ։ Նույն գործով որպես մեղադրյալ էր ներգրավված նաև գործարար Աշոտ Սուքիասյանը, որը Նավասարդ Կճոյանի սանիկն է։
Հիշեցնենք` 2013թ–ին մամուլը գրեց, որ Կճոյանի անունը կապված է օֆշորային գործարքի հետ։ Սրբազանը հերքեց մամուլում տարածված լուրերը` նշելով, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ առաքելական եկեղեցուն․ գաղտնի և ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր սկզբունքներին:
2020 թվականի ապրիլի 15-ին ԱԱԾ–ն հայտարարություն տարածեց, որ քրեական գործերից մեկի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հայ առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին:
Կճոյանի փաստաբան Հովիկ Արսենյանը Sputnik Արմենիային ասել էր, որ իր պաշտպանյալը հարցաքննվել է տվյալ քրեական գործով որպես մեղադրյալ, մինչդեռ գործն ի սկզբանե հարուցվել էր առանց նրան որպես վկա հարցաքննելու:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: