«Հայաստանը»` դեմ, «Պատիվ ունեմ»-ը` ձեռնպահ. ԱԺ–ն ընդունեց աղմուկ հանած օրինագիծը
ՀՀ Ազգային ժողովը 66 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի ու հարակից օրենքների փոփոխությունների նախագծերի փաթեթը։
Կենտրոնական բանկի առաջարկած փոփոխություններին կողմ քվեարկեց իշխանամետ «Քաղաքացիական պայմանագիրը։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության 28 անդամները միաձայն դեմ քվեարկեցին, «Պատիվ ունեմ» խմբակցության 5 անդամները` միաձայն ձեռնպահ։
Հիշեցնենք, այս օրինագծերի փաթեթի քննարկումը երեկ խորհրդարանում բուռն կրքեր առաջացրեց։
Ընդդիմությունը ԿԲ–ին ու իշխանությանը մեղադրեց բանկային համակարգին ֆինանսական գործողությունների ոլորտում մենաշնորհ տրամադրելու մտադրության մեջ։ Ընդդիմադիր պատգամավորները քննարկվող օրինագիծը որակեցին որպես ուղիղ միջամտություն սեփականության իրավունքին, քանի որ դրա ընդունումը նշանակում է, որ այսուհետ պետությունն է որշելու, թե քաղաքացին ինչպես պետք է տնօրինի իր դրամական միջոցները։
«Հայաստան» խմբակցության պատգամավորները մտավախություն հայտնեցին նաև անկանխիկ փոխանցումներ պարտադրելու դեպքում լոմբարդների ու փոքր վարկային կազմակերպությունների` մրցակցային դաշտից դուրս մղվելու համար։
Հիշեցնենք` «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում ու կից օրենքներում ԿԲ–ի առաջարկած փոփոխություններով առաջարկվում է 2024թ–ի հունվարի 1-ից 300 000 դրամը գերազանցող բոլոր վճարումները, այդ թվում` ֆիզիկական անձանց միջև փոխանցումները, իրականացնել անկանխիկ եղանակով։
Ընդ որում, անգամ ֆիզիկական անձանց միջև փոխանցումնրը վերահսկելու է ՊԵԿ–ը։ Խախտում արձանագրելու դեպքում ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարուցվելու են վարչական վարույթներ։
Ինչ վերաբերում է տնտեսվարող սուբյեկտների միջև փոխանցումներին, ԿԲ–ն խոստանում է մինչև 2024թ–ը նվազեցնել իրավաբանական անձանց բանկային միջնորդավճարները, որպեսզի տնտեսվարողները անկանխիկ գործառնությունների արդյունքում ևս չտուժեն։
Հիշեցնենք, որ օրենքի նախագիծն ԱԺ–ն 2020թ–ին առաջին ընթերցմամբ ընդունել էր։ Դրանով նախատեսվում էր օրենքը կիրարկել 2022թ–ի հունվարի 1-ից։ Բայց մինչև երկրորդ ընթերցմամբ քննարկումը ԿԲ–ն արդեն որոշել է փոփոխել կիրարկման ժամկետը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-17 23:3180
Акции гражданского неповиновения стартуют в среду с 08։00, сообщил один из лидеров оппозиционного движения "Сопротивление" Ишхан Сагателян на площади Франции в Ереване.
-
2022-05-17 19:25205
У здания Генеральной прокуратуры Армении продолжается акция протеста родственников погибших в 44-дневной войне военнослужащих, требующих присвоения премьер-министру Николу Пашиняну статуса обвиняемого в связи с его высказываниями о войне.
-
2022-05-17 19:20180
Теплые отношения между Ираном и ОАЭ разочаровывают врагов. Об этом в Твиттере написал глава МИД ИРИ Хоссейн Амир-Абдоллахиан после визита в ОАЭ.
-
2022-05-17 19:16280
Движение сопротивления на площади Франции в Ереване 17 мая проводит очередной митинг.