Թաթոյանը դիմել է ՍԴ. նա վիճարկում է Հարկային օրենսգրքով նախատեսված տուգանքների չափերը
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան` վիճարկելով ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար ՀՀ Հարկային օրենսգրքով նախատեսված տուգանքների չափերը։
«Վիճարկում եմ այն, որ տուգանքների ֆիքսված չափեր սահմանելով` հաշվի չի առնվում իրավախախտման հանգամանքները և չի տալիս անհատականացման հնարավորություն»,– Facebook-ում գրել է Թաթոյանը։
Խոսքը վերաբերում է Հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն` ՀԴՄ–ի բացակայության համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում են 300.000 դրամի չափով, իսկ հանրային սննդի օբյեկտը` 1․000․000։
Ըստ Թաթոյանի` օրենքի այս դրույթը թույլ չի տալիս դիտարկել խախտում կատարողի շրջանառության ծավալը:
Պաշտպանը մտահոգված է նաև տուգանքի չափերով, որոնք, ըստ նրա, կարող են հանգեցնել փոքր ու նորաբաց ձեռնարկությունների գործունեության դադարեցմանը, ինչն էլ իր հերթին, Թաթոյանի բնորոշմամբ, հարկային մարմինների կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի նկատմամբ անհամաչափ միջամտություն է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-26 12:2821
Запад готов поддержать односторонние уступки Армении по региональным вопросам. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил политолог-международник Сурен Саркисян.
-
2022-05-26 12:2233
В Европейском союзе президенту Азербайджана Алиеву заявили о необходимости договариваться с Карабахом. Об этом пишет газета «Грапарак», развивая тему.
-
2022-05-26 12:0647
В настоящее время у здания суда проходит акция родителей и "Движения сопротивления".
-
2022-05-26 12:0461
Президент РФ Владимир Путин присвоил звание Героя России Андранику Гаспаряну за подвиг во время военной спецоперации на Украине. Об этом сообщил губернатор Омской области Александр Бурков.