Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ. ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆՆ, ԸՍՏ ԵՐԵՎՈՒՅԹԻՆ, ՉԻ ՏԵՍՆԻ ԱՐՑԱԽԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
«Սպիտակ փաստաթղթի» բովանդակությունը նրա հեղինակների կարծիքն է, բայց ոչ պաշտոնական դիրքորոշում։ Այս մասին հունվարի 18-ին մամուլի ասուլիսում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է մտածում փաստաթղթի մասին և արդյոք նրա բովանդակությունը քննարկվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում։
«Փաստաթղթի բովանդակությունը հեղինակների կարծիքն է։ Նրանք էլ են դա ասել։ Փորձագիտական կարծիք, որը չի նշանակում, թե այն արտացոլում է պաշտոնական կարծիքը։ Մեզ համար կարևոր է ծանոթ լինել փորձագետների վերլուծությանը։ Բայց ես գիտեմ նաև այլ փորձագետների կարծիքը։ Եվ ինքս էլ, փորձագետ լինելով, վերլուծություն եմ անում։ Իհարկե, նշված փաստաթղթում կան արժեքավոր բաներ, բայց կան նաև եզրահանգումներ, որոնց հետ ես միանշանակ համաձայն չեմ, այդ թվում այն բանի հետ, որ Արցախը հեռանկարներ չունի։ Իմ տեսակետը ես ներկայացրել եմ այդ փաստաթղթի հեղինակների մի մասին։ Անգամ վիճել եմ։ Կարծում եմ, որ Արցախը հեռանկարներ ունի, և դրա երաշխիքը այս հողի վրա ապրելն ու արարելն է։ Եվ հետևողականորեն, պրոֆեսիոնալ կերպով մեր պետականությունը ամապնդելը։ Դա դժվար և երկար ճանապարհ է, բայց ես վստահ եմ, որ արդյունք կլինի։ Ես Ժիրայր Լիպարիտյանին՝ համահեղինակին, ներկայացրի իմ կարծիքը և ասացի, որ նա, գուցե, չի տեսնի Արցախի միջազգային ճանաչումը, քանի որ բավական տարիքով է։ Բայց ես համոզված եմ, որ այդ պահը գալու է։ Համառության և պրոֆեսիոնալիզմի պայմանով։
Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը, ապա մենք նրա հետ փաստաթուղթը չենք քննարկել։ Ավելի շուտ՝ բանակցությունների նրա փորձը 90-ականներին և նրա կարծիքը տարբեր հարցերի վերաբերյալ, այդ թվում և հումանիտար»,- նշեց Բեգլարյանը՝ ավելացնելով, որ սկզբունքային տարաձայնություններ ունի Հայաստանի առաջին նախագահի դիրքորոշման հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.