Բեգլարյան․ Բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները կկարողանանք մտցնել բնականոն հուն
Արցախում պատերազմի հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարման ուղղված պետական աջակցության ծրագրի շրջանակում ստացվել է 46 հազար 956 հայտ, որից 8352 հայտը արդեն բավարարվել է ավելի քան 10 միլիարդ դրամի շրջանակներում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
«Հաջորդ կարևոր ծրագիրը պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության ծրագիրն է: Հունվարի 1- ի դրությամբ ծրագրի շրջանակում ստացվել է 9300 հայտ, որից 1349-ն արդեն բավարարվել է: Ընդհանուր 6 միլիարդ 722 միլիոն դրանից, որից 2 միլիարդ 667 միլիոնը՝ կանխիկ, արդեն տրամադրվել է 1 միլիարդ 500 միլիոնը, իսկ մուրհակից 4 միլիարդ 54 միլիոն դրամից տրամադրվել է 2 միլիարդ 495-ը: Մնացած հայտերն էլ այս տարվա մեջ անպայման կբավարարվեն և գումարները կփոխանցվեր քաղաքացիներին»,- ասաց նա:
Արտակ Բեգլարյանը կարևորեց նաև բնակարանային ծրագրի մեկնարկը: Նա նշեց, որ Բնակարանային հարցերի կոմիտեն իր գործունեությունը փաստացի սկսել է նոյեմբերի վերջից: Այժմ հնարավորինս կանոնակարգում են բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները և առաջիկա ամիսներին կկարողանան այս բարեփոխումը մտցնել բնականոն հուն: Այս տարի պլանավորում են ամբողջ դաշտը կանոնակարգել, որպեսզի հնարավորինս բաց ու թափանցիկ համակարգ ստեղծեն քաղաքացիների համար, քանի որ այս պահին իրենց առջև ծառացած գլխավոր խնդիրներից մեկը հենց բնակարանային խնդիրն է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-17 23:3165
Акции гражданского неповиновения стартуют в среду с 08։00, сообщил один из лидеров оппозиционного движения "Сопротивление" Ишхан Сагателян на площади Франции в Ереване.
-
2022-05-17 19:25195
У здания Генеральной прокуратуры Армении продолжается акция протеста родственников погибших в 44-дневной войне военнослужащих, требующих присвоения премьер-министру Николу Пашиняну статуса обвиняемого в связи с его высказываниями о войне.
-
2022-05-17 19:20171
Теплые отношения между Ираном и ОАЭ разочаровывают врагов. Об этом в Твиттере написал глава МИД ИРИ Хоссейн Амир-Абдоллахиан после визита в ОАЭ.
-
2022-05-17 19:16269
Движение сопротивления на площади Франции в Ереване 17 мая проводит очередной митинг.