Արցախի ԱԱԾ–ն հերքում է, թե ադրբեջանցիներն ազատ մուտք են գործում Արցախի գյուղեր
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հերքում է այն լուրերը, թե ադրբեջանցիները կարողանում են ազատ մուտք գործել Արցախի որոշ գյուղեր։
ԱԱԾ–ն նշում է, որ նման հրապարակումներ են եղել Facebook սոցիալական ցանցի արցախյան տիրույթում։
«Ադրբեջանցիների Արցախի Հանրապետության որոշ գյուղեր ազատ մուտք գործելու, տեղի բնակիչների սեփական ուժերով նրանց հակազդելու ու այդ պատճառով պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Արցախի ԱԱԾ–ն քաղաքացիներին կոչ է անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց ու հետևել միայն պաշտոնական լրահոսին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-06-17 11:05
Участники конференции "Отношения государства и церкви: современные проблемы" осудили нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь.