Ֆրանսիայի ԱԳՆ-ն անընդունելի է համարում Վալերի Պեկրեսի հասցեին Ադրբեջանի արտահայտությունները
Ֆրանսիայի ԱԳՆ-ն անընդունելի է համարում Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին Ադրբեջանի արտահայտությունները այն բանից հետո, երբ նա այցելել է Լեռնային Ղարաբաղ, սակայն ակնկալում է, որ այսուհետ ֆրանսիացի խորհրդարանականներն ու պաշտոնյաները նախապես կտեղեկացնեն հանրապետության իշխանություններին իրենց ուղևորությունների մասին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը` պատասխանելով Ազգային ժողովում պատգամավորների հարցերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահ Ալիևի խոսքերը վերաբերում են ընտրված պաշտոնյային և Ֆրանսիայի նախագահի թեկնածուին, դրանք ձևով և բովանդակությամբ անընդունելի են։ Ես այդ մասին տեղեկացրել եմ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին»,- ասել է նա։
Նախարարը հիշեցրել է նաև, որ ֆրանսիացի պատգամավորներն ու պաշտոնյաները պարբերաբար ծանուցում են ԱԳՆ-ին իրենց արտասահմանյան ուղևորությունների մասին՝ անկախ դրանց նպատակից՝ որպես օրինակ բերելով Սենատում (վերին պալատ) «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոյի և Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեման Բոնի Հայաստան կատարած այցերը։ Ի պատասխան՝ հարց տվող հանրապետական պատգամավոր Էրիկ Սյոտտին ասել է, որ «թեկնածու Պեկրեսը չի պատրաստվում ճամփորդության թույլտվություն խնդրել թեկնածու Մակրոնից», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-17 23:3149
Акции гражданского неповиновения стартуют в среду с 08։00, сообщил один из лидеров оппозиционного движения "Сопротивление" Ишхан Сагателян на площади Франции в Ереване.
-
2022-05-17 19:25188
У здания Генеральной прокуратуры Армении продолжается акция протеста родственников погибших в 44-дневной войне военнослужащих, требующих присвоения премьер-министру Николу Пашиняну статуса обвиняемого в связи с его высказываниями о войне.
-
2022-05-17 19:20164
Теплые отношения между Ираном и ОАЭ разочаровывают врагов. Об этом в Твиттере написал глава МИД ИРИ Хоссейн Амир-Абдоллахиан после визита в ОАЭ.
-
2022-05-17 19:16263
Движение сопротивления на площади Франции в Ереване 17 мая проводит очередной митинг.