Последние новости

Դավիթ Բաբայան․ Առանցքային նշանակություն ունի Արցախի սուբյեկտայնության պահպանումը

Այսօր առավել քան երբևէ Արցախի համար առանցքային նշանակություն ունի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը, տարեկան ամփոփիչ ասուլիսում նման հայտարարություն արեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով` իրենց նպատակները մնում են նույնը . դա և հակամարտության կարգավորումն է, և սփյուռքի գաղթօջախների հետ կապերի էլ ավելի ամրապնդումը, բայց դրանց գումարվել է նոր մի առաջադրանք, որն այս պահի դրությամբ շատ առանցքային նշանակություն ունի։

«Ամենակարևորը մեր աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն է։ Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ Արցախը կա, որ մենք տնօրինելու ենք մեր ճակատագիրը ։ Մեզ համար կարևոր է, որ համաշխարհային հանրությունը, ուժային կենտրոնները ճիշտ պատկերացում ունենան այստեղ տիրող իրավիճակի մասին», - ասաց Բաբայանը։

2021 թվականին Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունն ակտիվորեն աշխատում էր ՝ փորձելով իր տեսակետը հասցնել միջազգային հանրությանը։ ԱԳՆ-ն տասնյակ փաստաթղթեր է տարածել միջազգային կազմակերպություններում։ Բաբայանի խոսքով, իր ղեկավարած կառույցը 20 փաստաթուղթ է տարածել ԵԱՀԿ-ում, 15 փաստաթուղթ՝ ՄԱԿ-ում, ևս 4-ը ՝ Եվրոպայի խորհրդում։

Նրա խոսքով, սա բավականին ակտիվ գործընթաց է, որը իրականացրել են ՀՀ–ի գործընկերների, ներկայացուցչությունների, դիվանագիտական առաքելությունների, սփյուռքի կառույցների օգնությամբ

Հատուկ ուշադրություն են դարձրել Ադրբեջանի վարած քաղաքականությանը։

«Չի եղել գոնե մեկ զարգացում, պատասխանի արժանի քայլ, որը արտաքին գործերի նախարարության կողմից համապատասխան գնահատականի չի արժանացել։ Մենք որևէ քաղաքական, դիվանագիտական հարձակում մեր երկրի վրա անպատասխան չենք թողել»,–ասաց նա։

ԱԳ նախարարի խոսքով` Արցախի միջազգային ճանաչումը մնում է հիմնական առաջնահերթությունը:

Բաբայանն ընդգծեց, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախի կողմից իր աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանման խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է համապատասխան ռազմավարություն, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ