Դավիթ Բաբայան․ անընդունելի է նույնացնել ԼՂԻՄ-ը և ԼՂՀ-ն
Բացարձակապես անընդունելի է նույնացնել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այս մասին հունվարի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Նախարարն ընդգծեց, որ Արցախն ունի պետականության հարուստ պատմություն, այն եղել է հայկական բոլոր թագավորությունների կազմում, և նույնիսկ երբ երկիրը կորցրել է պետականությունը, Արցախն այս կամ այն ձևով պահպանել է այն։
«ԼՂԻՄ-ը մեր պատմության կարևոր էջերից մեկն է։ Սակայն այն նույնացնելն անթույլատրելի է։ Պետականությունը զարգացել է, ԼՂԻՄ-ը դադարել է գոյություն ունենալ՝ Շահումյանի և Գետաշենի շրջանների հետ միասին դառնալով ԼՂՀ-ի հիմքերից մեկը։ ԼՂԻՄ-ն արդեն պատմություն է՝ իր բոլոր սահմաններով։ Նույնացնել նշանակում է կասկածի տակ դնել ԼՂՀ լեգիտիմությունը»,- հիշեցրեց Դավիթ Բաբայանը։
Նա հայտարարեց, որ այս փուլում Արցախը սահմաններ չունի, կա շփման գիծ։ «Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մեր իրավական և պատմական ժառանգությունից։ Հակառակ դեպքում հետևանքները ծանր կլինեն»,- ընդգծեց Բաբայանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-09 11:29
Армянский народ вершил свои самые значимые победы лишь при национальном единстве и любви к Родине. Об этом говорится в поздравительном послании Католикоса Всех армян Гарегина II по случаю 80-летия победы в Великой Отечественной войне, годовщины освобождения Шуши и формирования Армии обороны Карабаха.
-
2025-05-09 11:25
Второй президент Республики Армения Роберт Кочарян направил поздравительное послание по случаю Дня Победы и мира.
-
2025-05-09 11:22
Армению и Россию многое объединяет в плане стратегических интересов. Об этом посол РФ Сергей Копыркин заявил журналистам в парке Победы, говоря о нынешнем этапе двусторонних отношений и отвечая на вопрос об обвинениях ряда армянских должностных лиц в адрес Москвы.
-
2025-05-09 11:08
Третий президент Армении Серж Саргсян выступил с обращением по случаю Дня Победы и мира