Դավիթ Բաբայան. փախստականների՝ հայերի և ադրբեջանցիների վերադարձը կարող է լինել միայն հայելային
Փախստականների վերադարձը՝ հայերի վերադարձն Ադրբեջան և ադրբեջանցիներինն Արցախ, կարող է լինել միայն հայելային։ Այս մասին հունվարի 19-ին մամուլի ասուլիսւմ ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Դավիթ Բաբայանը, որն ինքն էլ 1998 թվականից մասնակցել է բանակցային գործընթացին տարբեր կարգավիճակներով՝ ԱԳՆ աշխատակցից մինչև ԱԳՆ ղեկավար, նշեց, որ, ըստ էության, սեղանին երկու հարց է՝ կարգավիճակ և սահմաններ՝ գումարած որոշ հումանիտար հարցեր, փախստականների վերադարձ։
«Պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումը գրեթե չի փոխվել։ Սկզբում մենք ասում էինք, որ բացառվում է Արցախի ենթարկումն Ադրբեջանին՝ որ կարգավիճակով էլ որ լինի»,- ընդգծեց նախարարը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանն ինքն էլ հրաժարվել է միասնական պետության առաջարկված գաղափարից, որտեղ Արցախը հավասար կլիներ կարգավիճակով։ «Մեզ համար կարմիր գիծը Ադրբեջանի կազմում գտնվելն է։ Դա չի լինի։ Այլապես Արցախը չի լինի։ Հարցը պետք է կարգավորվի փաթեթային ձևով։ Բոլոր հարցերը լուծվում են անմիջապես։ Ադրբեջանն առաջարկում էր փուլայինը։ Բայց նրանց փուլայինը տարբերվում էր անգամ մեր փուլային կարգավորման որոշ տարրերից։ Նրանք խոսում էին շրջանների մասին՝ որպես առաջին քայլ։ Իսկ մենք ասում էինք՝ եկեք սկսենք մեր անկախության ճանաչումից։ Ինչ վերաբերում է փախստականների հարցին, ապա այստեղ էլ պատկերացումը չի փոխվել։ Մենք երբեք չենք հրաժարվել քննարկել այդ հարցը։ Բայց առանց քաղաքական հարցերի լուծման այդ մասին խոսք չկա։ Սկզբում պետք է կարգավորվեն կարգավիճակի և սահմանների հարցերը։ Եթե փախստականները վերադառնում են, ճանաչո՞ւմ են նրանք արդյոք Արցախի Հանրապետությունը։ Եվ վերադարձը կարող է լինել միայն հայելային։ Հայերը վերադառնում են Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ, այլապես չենք կարող միակողմանի քննարկել։ Բայց Ադրբեջանը չի ցանկանում, որ հայ փախստականները վերադառնան։ Եվ ադրբեջանցի փախստականների վերադարձն էլ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են ոչ նրա համար, որ հոգ են տանում մարդկանց զգացումների մասին, այլ որպեսզի փորձեն ժողովրդագրականորեն կլանել Արցախը»,- նշեց Դավիթ Բաբայանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: