Հայաստանի խոշոր օպերատորներից մեկը վաճառվել է. գնորդը «Տաշիր» հոլդինգն է
Սամվել Կարապետյանի «Տաշիր» հոլդինգը գնել է Հայաստանի խոշորագույն օպերատորներից մեկը՝ «GNC Alfa»-ն: Գործարքն այսօրվա նիստում հաստատեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Գնորդը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է (որը պատկանում է «Տաշիր» ընկերությանը) և Ռուսաստանի քաղաքացի Արման Ունանյանը։
ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման բաժնի պետ Արմեն Հունանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում ընկերությունը մտադիր է 2,5 մլրդ դրամ (մոտ 5 մլն դոլար) ներդնել հեռահաղորդակցության ցանցի զարգացման համար, նաև տարեկան 1,5-ից մինչև 1,8 մլրդ դրամ (3-3,5 մլն դոլար)՝ «GNC Alfa«–ի գործող ենթակառուցվածքի վերազինման համար։
«GNC Alfa» ընկերությունը 2012 թվականին գնել էր ռուսական «Ռոստելեկոմ» հոլդինգը «Filor Ventures Ltd» օֆշորային ընկերության միջոցով։ «Տաշիրը» այն գնել է մեկ այլ օֆշորային ընկերության` «Molitro Holdings Ltd»–ի միջոցով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետական անվտանգության մարմիններից եզրակացություն է ստացել, որ օֆշորային ընկերությունների մասնակցությունը չի հակասում երկրի շահերին:
Գործարքի չափը չի հրապարակվում, ըստ ռուսական ԶԼՄ-ների` «GNC Alfa»-ի նախնական գինը 25 մլն դոլար է գնահատվել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).