«Ողջունում ենք ջանքերը». Պեսկովը՝ Պուտինին և Զելենսկուն Թուրքիա հրավիրելու մասին
Կրեմլը ողջունում է Ուկրաինայի իրադրությունը կարգավորելու ուղղությամբ ցանկացած երկրի ջանքերը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Անկարայի առաջարկը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկուն հրավիրվել է Թուրքիա՝ քննարկելու և կարգավորելու տարաձայնությունները։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հիմնական տարաձայնությունները կապված են հենց Կիևի կողմից մինսկյան պայմանավորվածությունները չկատարելու հետ։ Եթե մեր թուրք գործընկերները կարող են ազդել ուկրաինացիների վրա և դրդել նրանց կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա դա կարելի է միայն ողջունել»,– ասել է Պեսկովը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.