ԱՍԱԼԱ․ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԲԱՐՁՐ ՈՒ ԱՌԿԱՅԾ ՊԱՀԵԼ ԲՌՆԱԳՐԱՎՅԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՋԱՀԸ
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) կազմակերպության հիմնադրման 74-ամյակի առիթվ հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասվում է.
«Հայ ժողովուրդի հայաստանաբնակ եվ աշխարհասփիւռ հատուածները կ’ապրին իրենց նորագոյն պատմութեան ամենամռայլ և ամենադժնդակ ժամանակահատուածը:
Արցախեան 44-օրեայ պատերազմի ծանր պարտութեան հետևանքով յառաջացած մարդկային ու տարածքային ահաւոր կորուստներուն շարունակաբար կը գումարուին՝ Հայաստանի պետական ինքնիշխանութեան, անվտանգութեան և տարածքային անձեռնմխելիութեան խնդիրները, օրըստօրէ խորացող ազգային համատարած ընկճուածութիւնը, անտարբերութիւնը, հիասթափութիւնը և ազգի հաւաքական ապագայի նկատմամբ հաւատքի կորուստը:
Պատերազմները և ճակատամարտերը բնականաբար կ’ունենան ե՛ւ յաղթողներ ե՛ւ պարտուողներ, ե՛ւ նուաճողներ ե՛ւ նուաճուողներ:
Այս կրկնուող ռազմաքաղաքական հոլովոյթին մէջ էականը սակայն՝ պարտութիւնն անգամ արժանապատւութեամբ դիմագրաւելու և նորանոր յաղթանակներ կերտելու հեռանկարը կենսունակ պահելու հրամայականն է, որ շրջադարձային ու բախտորոշ նշանակութիւն կրնայ ունենալ ժողովուրդներու պատմութեան մէջ:
Հայաստանի իրարայաջորդ իշխանութիւններու կողմէ՝ պետական կենսագործութեան բոլոր բնագաւառներու մէջ գիտակցաբար և անգիտակցաբար գործուած յանցաւոր և կործանարար արարքներուն զուգահեռ, նորանկախ հանրապետութեան մէջ հետևողականօրէն թիրախաւորուեցան ազգային ինքնութիւնը և մարդկային արժանապատւութիւնը:
Քարկոծուեցան և վարկաբեկուեցան ազգի մտաւոր և հոգևոր արժէքները, մերժուեցաւ, խեղաթիւրուեցաւ և չարաշահուեցաւ ազգային գաղափարախօսութիւնը, արհամարհուեցաւ և արժեզրկուեցաւ կրթութիւնը, աղաւաղուեցաւ ազգային մշակոյթը, անվերապահ թոյլատրուեցաւ օտարամուտ և կասկածելի այլատեսակ կազմակերպութիւններու կողմէ իրականացուող ապազգային քարոզչութիւնը, անսահմանափակ գործունէութեան դաշտ բացուեցաւ արտաքին գործակալական ցանցերու հակապետական սանձարձակ գործունէութեան դիմաց:
Այս բոլոր հակապետական և հակազգային գործունէութիւններու համագումար հետևանքը հանդիսացաւ՝ հայ մարդու հոգեմտաւոր արժեհամակարգի սասանումը և հասարակութեան օտարացումը ազգային վեհ գաղափարներէն ու տեսլականներէն:
Անկախ 44-օրեայ պատերազմի աղէտալի արդիւնքին մէջ դերակատար հանդիսացած աշխարհաքաղաքական գործօններէն և հանգամանքներէն, մասնաւորապէս Հայաստանի գործող իշխանութեան պատերազմի նախօրէին, ընթացքին և վաղորդայնին գործած ռազմաքաղաքական ահաւոր սխալներէն և պայմանաւորուած պարտութեան մասին առկայ հիմնաւոր կասկածներէն, պատերազմի ելքը մասամբ կանխորոշուած էր նաև՝ հայ մարդու և հասարակութեան զգալի մասի ազգային արժէքներէն և տեսլականէն օտարուելու և պետանակակերտման գործին անհաղորդ դառնալու պատճառով:
Անտեսելով ազգի ու պետութեան ներկայիս դիմագրաւած օրհասական վիճակը, Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւնները, իրենց ձեռքերը լուալով Արցախի Հանրապետութեան գոյութեան և անվտանգութեան սպառնացող վտանգներէն ու մարտահրաւէրներէն, լուռ ու մունջ կուլ տալով Ազրպէյճանի ղեկավարութեան Հայաստանի և Արցախի Հանրապետութիւններու գոյութեան ուղղուած գրեթէ ամէնօրեայ սպառնալիքները և ոտնձգութիւնները, կասկածելի շտապողականութեամբ այժմ ալ նախաձեռնած են Թուրքիոյ հետ երկխօսութեան՝ պատճառաբանելով յարաբերութիւններու կարգաւորման անհրաժեշտութիւնը:
Մինչդեռ, ակնյայտ փաստ է, որ թրքական աշխարհաքաղաքական գործօնի արժևորման, անոր տարածաշրջանային դերակատարութեան աշխուժացման և ծաւալապաշտական ծրագիրներու ու համաթուրանական երազանքներու վերակենդանացման այս հանգրուանին, ի վնաս մեզ ձևաւորուած աշխարհաքաղաքական իրողութիւններու ներկայ փուլին, թոյլ, տկար և աղերսողի դիրքերէն նախաձեռնուած որևէ տեսակի երկխօսութեան անխուսափելի հետևանքը պիտի ըլլայ՝ թրքական զինեալ ուժերու գործօն ու որոշիչ մասնակցութեամբ իսկ իրականացուած Արցախեան ռազմական պարտութեան վերածումը՝ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹԵԱՆ:
Բոլորը պէտք է գիտակցին, որ այս առիթով հայկական քաղաքական խօսոյթ ներմուծուած «Խաղաղութեան դարաշրջան»ի իսկական շահառուները օտար շրջանակներ են, իսկ անոնց հայաստանեան դրածոները և մունետիկները, նաև այդ տեսլականով միամտօրէն ոգևորուած զանգուածները պէտք է հասկնան, որ հայ ժողովուրդի գերագոյն շահերու հաշւոյն «ձեռնարկատիրական նախագիծեր»ու (business plan) տրամաբանութեամբ մշակուած և հետապնդուած ծրագիրները դատապարտուած են ձախողութեան, ինչքան ալ հզօր և ազդեցիկ ըլլան այդ ծրագիրները առաջադրողները ու հովանաւորողները:
Ժողովուրդները չեն կրնար գոյատևել, կենսագործել և հզօրանալ առանց ազգային տեսլականի, ազգի ներուժը համախմբող և նպատակասլաց առաջնորդող ազգային գաղափարի, ազգի գերագոյն և կենսական շահերը մշտապէս հաշուի առնող իրատեսական ծրագիրի:
Հետևաբար, մեր ազգային տեսլականը պէտք է խարսխուած ըլլայ երկու հաւասարազօր յենասիւներու վրայ:
Ինքնիշխան Հայաստանի հզօրացում և համազգային իղձերու իրականացում:
Այս երկու յենասիւներէն որևէ մէկու չեղարկումը կամ տապալումը, պիտի գահավիժէ ու կործանէ ազգային տեսլականը ամբողջութեամբ:
Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակը, որպէս ազգային - ազատագրական պայքարի ռահվիրայ կազմակերպութիւն, հիմնադրութեան 47-րդ ամեակի առիթով կը վերահաստատէ իր անխախտ յանձնառութիւնը հետապնդելու մեր համազգային իղձերու գերագոյնը՝ Արևմտեան Հայաստանի ազատագրումը և ամբողջական Հայաստանի կերտումը:
Գիտակցելով հանդերձ աշխարհաքաղաքական առկայ իրողութիւններու անբարենպաստութիւնը, ըմբռնելով ուժերու յարաբերակցութեան տուեալ ժամանակահատուածի անձեռնտուութիւնը, և հասկնալով ազգային առաջնահերթութիւններէն բխող հրամայականները, բայց նաև, համոզուած ըլլալով աշխարհաքաղաքական իրավիճակներու յարափոփոխութեան և Թուրքիոյ արհեստածին պետութեան անխուսափելի կազմաքանդումի հեռանկարին, մեր կազմակերպութիւնը հաւատարիմ իր առաքելութեան, պիտի շարունակէ բարձր ու առկայծ պահել բռնագրաւեալ հայկական հողերու ազատագրութեան ջահը և զայն փոխանցել սերունդէ սերունդ:
Յարգանք՝ ազգային - ազատագրական պայքարի ճանապարհին նահատակուած ու զոհուած բոլոր ընկերներուն:
Յարգանք՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւններու պաշտպանութեան և տարածքային ամբողջականութեան համար նահատակուած բոլոր հայորդիներուն:
Կեցցէ՛ն Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնները:
Կեցցէ՛ Միացեալ և Ամբողջական Հայաստանը:
Յաղթանակը մերն է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 06:44
В рамках мероприятий «Овернь-Рона-Альпы – Армения-Сюник» состоялись официальные встречи, во время которых с заявлениями выступили губернатор Сюникской области Роберт Гукасян, замглавы МИД Армении Паруйр Ованнисян, председатель региона Овернь-Рона-Альпы Фабрис Панкук, депутат парламента Франции, руководитель фракции «Droite Républicaine», спецсоветник регионального совета Лоран Вокье.
-
2024-11-22 06:37
Посол Украины в Великобритании, экс-главком ВСУ Валерий Залужный во время выступления на церемонии награждения УП-100 заявил, что «после прямого привлечения автократических союзников России в войну против Украины можно считать, началась Третья мировая война», передает «Украинская правда».
-
2024-11-22 06:32
Глава МИД Германии Анналена Бербок, выступая в Баку на конференции COP29, заявила, что положение с правами человека в Азербайджане вызывает беспокойство, передает Deutsche Welle.
-
2024-11-22 06:25
По военным объектам России в Брянской и Курской областях были нанесены удары западными ракетами. Об этом заявил президент РФ Владимир Путин в своем обращении.