Միրզոյան․ Հայկական կողմն իր առաջարկներն արել է ու սպասում է Ադրբեջանի արձագանքին
Հայկական կողմը սահմաններում դեէսկալացիայի վերաբերյալ առաջարկների փաթեթ է մշակել ու ներկայացրել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ռուսական կողմի միջոցով` ադրբեջանականին։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` հաստատելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` հունվարի 14-ին ասուլիսում արած հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմից մի շարք առաջարկներ է ստացել։
«Այժմ սպասում ենք արձագանքի։ Բնականաբար, դետալները, մանրամասները չեմ կարող հրապարակել և իմաստ էլ չունի իրականում։ Կարող եմ ասել միայն, որ դրանք բխում են ՀՀ վարչապետի կողմից մշտապես բարձրաձայնված՝ զորքերի հայելային հետքաշման ու հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման հայեցակարգից»,– ասաց Միրզոյանը` հավելելով, որ հայեցակարգի մասին հայտարարվել է նաև Անվտանգության խորհրդի վերջին նիստում։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինծառայողները ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք։ Նրանք գտնվում են Սյունիքի Սև լճի շրջանում՝ փորձելով ամրապնդվել այնտեղ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում։
Մայիսի վերջին Փաշինյանն ադրբեջանական կողմին առաջարկել էր զորքերի հայելային հետ քաշում իրականացնել և այդ հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել՝ սահմանների հետագա հստակեցման նպատակով, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.