«Սևով սպիտակի վրա գրված է մեր դիրքորոշումը». Արարատ Միրզոյանը` Հայոց ցեղասպանության մասին
Հայաստանի որևէ իշխանություն երբևէ կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանության՝ պատմական փաստ լինելու հանգամանքը: ՀՀ ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշման հարցին։
Միրզոյանը հիշեցրեց, որ կառավարության ծրագրում, որը հաստատել է խորհրդարանը, սևով սպիտակի վրա գրված է իրենց դիրքորոշումը։
«ՀՀ որևէ իշխանություն երբևէ, հույս ունեմ` նաև ապագայում ՀՀ որևէ իշխանություն որևէ փորձ անգամ չի անի կասկածի տակ դնելու Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելու հանգամանքը»,-ասաց Միրզոյանը:
Հիշեցնենք, որ 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-26 22:08105
Завтра Движение сопротивления продолжит акции неповиновения, акции пройдут и в областях Армении. Об этом на митинге Движения сопротивления 26 мая заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, вице-спикер парламента от оппозиции Ишхан Сагателян.
-
2022-05-26 19:45213
Генерал-майор юстиции Татул Петросян на импровизированном митинге Движения сопротивления у стен здания правительства Армении обратился к полиции.
-
2022-05-26 19:05192
Чрезвычайный и Полномочный посол России в РА Сергей Копыркин в рамках рабочей поездки в Сюникскую область Армении встретился с губернатором области, мэрами городов Мегри и Капан.
-
2022-05-26 18:08224
Шествие Движения сопротивления подошло к зданию правительства. Протестующих приветствуют сигналами проезжающие автомобили.