«Գրին քարտի» շահառուները բողոքի ակցիա են կազմակերպել դեսպանատան մոտ
«Գրին քարտի» շահառուները բողոքի ակցիա են անում ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Սկզբում ցուցարարները տասնյակ պաստառներով, ԱՄՆ դրոշներով հավաքվել էին Ծովակալ Իսակովի արձանի մոտ, այնուհետև շարժվեցին դեպի դեսպանատուն։
Ցուցարարները նշում են, որ 2021 թվականի մայիսից «Գրին քարտ» են շահել, բայց տևական ժամանակ բյուրոկրատական քաշքշուկների մեջ են, ուզում են հասկանալ, թե Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն ինչու իրենց հարցազրույցի չի հրավիրում։
Բողոքի ակցիայի մասնակիցները մտավախություն ունեն, որ եթե մինչև սեպտեմբերի 30–ը չմասնակցեն հարցազրույցի փուլին, մեխանիկորեն կկորցնեն ԱՄՆ մեկնելու հնարավորությունը։
«2066 քաղաքացի «Գրին քարտ» է շահել, բայց հարցազրույցի են կանչել միայն 4 հոգու։ Ինչպե՞ս է, որ Իրանի քաղաքացիներին կանչում են հարցազրույցի, իսկ մեզ` ոչ, ո՞րն է պատճառը։ Մենք այստեղ խաղաղ հավաք ենք իրականացնում։ Ուղղակի չենք ուզում զրկվել այդ հնարավորությունից»,–ասաց ցուցարարներից մեկը։
Մեկ ուրիշն էլ ասաց, թե ԱՄՆ դեսպանատնից պատճառաբանում են, որ հարցազրույց չկազմակերպելու պատճառը կորոնավիրուսն է։ Այս փաստարկը չի համոզել ցուցարարներին։ Նրանք շեշտում են, որ Հայաստանն այս պահին գտնվում է կանաչ գոտում, և նման պատճառաբանություններն ուղղակի անհիմն են։
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը տեղյակ են իրենց ակցիայի մասին։ Հավաքվածները հույս ունեն, որ իրենց բողոքի ձայնը լսելի կդառնա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-07-26 19:35
Выдающийся армянский шахматист Владимир Акопян стал победителем чемпионата США по шахматам среди ветеранов, сообщает Федерация шахмат Армении в Facebook-е.
-
2024-07-26 19:33
Бывший командир второго армейского корпуса ВС, экс-глава управления разведки Генштаба ВС Армении, генерал-майор Араик Арутюнян заявил, что его незаконно удерживают под стражей.
-
2024-07-26 19:32
Центробанк России с декабря 2023 года впервые поднял ключевую ставку – с 16% до 18% годовых.
-
2024-07-26 18:49
Совет ЕС назначил Магдалену Гроно на пост спецпредставителя ЕС по Южному Кавказу и кризису в Грузии. Об этом сообщает пресс-служба Совета ЕС.