Գեղամ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՅՑԵԼԵԼ ԱՐՑԱԽ
Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարը դժգոհություն էր հայտնել առ այն, որ ռուսական խաղաղապահ զորակազմը խոչընդոտներ է հարուցում Արցախի տարածքից հայերի արտահոսքի համար և տարբեր միջոցներով անում է այնպես, որ հայերը մնան Արցախում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նա, մասնավորապես, նշել է.
«Խաղաղապահների կողմից Արցախում խաղաղ կյանքի վերականգնման ուղղությամբ ներդրվող ջանքերը դժգոհություն են հարուցում ադրբեջանական իշխանությունների համար։
Սա ոչ այլ ինչ է, քան Արցախի տարածքում հայերի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու, բնիկ հայկական բնակչությանը տեղահանելու, հայրենազրկելու ադրբեջանական քաղաքականության մասին ինքնախոստովանություն։
Արցախը յուրացնելու և ժողովրդագրությունը հօգուտ ադրբեջանցիների փոխելու ճանապարհով հարցը վերջականապես փակելու քաղաքականությունն Ադրբեջանում նոր չէ, և այն ավելի լայն թափ է ստացել Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի կառավարման տարիներին՝ մասնավորապես 1970-ական թվականներին։
Դեռևս 2002 թ-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Հեյդար Ալիևը ուղիղ տեքստով նշել է․ «Միևնույն ժամանակ ես ձգտել եմ փոխել դեմորգրաֆիական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Լեռնային Ղարաբաղը բարձրացնում էր այնտեղ բարձրագույն ուսումնական հաստատություն բացելու հարցը։ Մեզ մոտ բոլորը առարկեցին։ Ես մտածեցի և որոշեցի բացել։ Բայց մի պայմանով, որ գործելու են երեք հոսքեր՝ ադրբեջանական, ռուսական և հայկական։ Բացեցինք։ Հարակից շրջաններից ադրբեջանցիներին մենք ուղորդում էինք ոչ թե Բաքու, այլ այնտեղ [ԼՂԻՄ]։ Բացեցինք այնտեղ նաև մեծ կոշկի ֆաբրիկա։ Բուն Ստեփանակերտում աշխատուժ չկար։ Մարզի շրջակա բնակավայրերից ադրբեջանցիներին ուղարկում էինք այնտեղ [ԼՂԻՄ]։ Այս և այլ միջոցներով ես ձգտում էի, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ավելի շատ ադրբեջանցիներ լինեն, իսկ հայերի թիվը նվազի»։
Այս եղանակով Արցախի հարցը փակելուն է ուղղված նաև ադրբեջանական իշխանությունների կողմից բոլոր միջոցներով Արցախում խաղաղ կյանքը խաթարելու, մարդկանց տարրական իրավունքները ոտնահարելու, վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորելու համակարգված քաղաքականությունը։ Դրան է ուղղված նաև Իլհամ Ալիևի ամբողջությամբ կեղծ ու մանիպուլյատիվ տվյալները Արցախում ապրող հայերի թվաքանակի վերաբերյալ։ Տարբեր հայտարարություններում և հարցազրույցներում նա միտումնավոր ներկայացնում է Արցախի բնակչության իրական թվի հետ որևէ աղերս չունեցող տվյալներ։ Որոնք, իդեպ, մի քանի անգամ հերքվել են նաև ռուսական կողմի ներկայացրած տվյալներով։
Տարբեր երկրների պաշտոնական և քաղաքական շրջանակների, իրապաշտպան համայնքի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ուշադրությունն եմ հրավիրում և կոչ անում չտրվել արդբեջանական մանիպուլյացներին և Արցախի մասին հստակ ու անկողմակալ տեղեկություններ ունենալու համար այցելել Արցախ կամ օգտվել օբյեկտիվ աղբյուրներից»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.