ԱԳ նախարար․ Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ՀՀ իշխանությունները կդիմեն ՀԱՊԿ-ին
Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ՀՀ իշխանությունները կդիմեն ՀԱՊԿ–ին։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով 2021թ–ի մայիսի 12-ից հետո ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ԶՈւ–ի մասին հարցին։
«ՀԱՊԿ–ը կազմակերպություն է, բանակ չէ, և ՀԱՊԿ կանոնադրությունը եթե նայեք, նման դեպքերում, երբ անհրաժեշտություն է առաջանում դաշնակիցների միջամտության, գործի են դրվում առաջին հերթին քաղաքական մեխանիզմները, և միայն դրանց անհնարինության դեպքւմ նախատեսված են արդեն խորհրդակցություններ ու գետնի վրա միջամտություններ»,– ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարը հայտարարեց, որ ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված որոշ գործիքներ` քաղաքական միջամտության տեսքով, մինչ այժմ և հիմա էլ կիրառվում են ու հույս հայտնեց, որ այդ ճանապարհով հնարավոր կլինի հասնել խնդրի լուծմանը։
Այդուհանդերձ, Միրզոյանը չբացառեց, որ եթե հարկ լինի, Հայաստանը կդիմի ՀԱՊԿ–ին նաև կոնկրետ գործողությունների հարցով։
«ՀԱՊԿ կանոնադրությունը կա, 4-րդ հոդվածը կա, ու եթե հարկ լինի 4-րդ հոդվածով դիմել` ՀՀ կառավարությունն այդպիսի որոշում կկայացնի»,– ասաց նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-09 05:40
Заявление Всеармянского совета дипломатов:
-
2025-05-09 05:36
Это вопрос сроков, вопрос времени – когда сделаем, как сделаем, кто сделает, кто станет субъектом, который сможет собрать. Этому поколению не достанется освобождение Шуши. Об этом заявил на мероприятии под названием «Шуши: возвращение будет» 8 мая экс-председатель Верховного Совета Республики Арцах, бывший министр иностранных дел Карабаха, член центрального комитета АРФД Арцаха Георгий Петросян.
-
2025-05-09 05:31
В Артике Ширакской области Армении все же намерены демонтировать памятник героям Великой Отечественной войны, хотя еще пару месяцев назад глава общины Ананик Восканян опровергал эту информацию.
-
2025-05-09 05:26
Россия выступает за равную и неделимую безопасность, которая сможет обеспечить мир для всех народов Земли. Об этом заявил президент России Владимир Путин на мероприятии с участием лидеров десятков стран, прибывших в Москву на торжества по случаю 80-летия Победы.