Վրաստան-Ռուսաստան ճանապարհը բեռնատարների համար փակ է ձյան և մերկասառույցի պատճառով
«Վերին Լարսի» բազմակողմ ավտոմոբիլային անցակետը (դեպի Ռուսաստան-Վրաստան սահմանը տանող) վրացական կողմից փակ է կցորդով և կիսակցորդով բեռնատարների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է ձյան և մերկասառույցի պատճառով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է։
Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով, բայց միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով և պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 16:44
Арестованный властями Армении российский предприниматель и меценат Самвел Карапетян подал в суд на проправительственного блогера Романа Багдасаряна, требуя опровержения и выплаты 6 миллионов драмов.
-
2025-07-09 16:37
Парламент Арцаха организовал слушания по вопросу социальных программ для вынужденно перемещённых арцахцев. Об этом сообщило телевидение Арцаха.
-
2025-07-09 16:36
Последователи Армянской Апостольской Церкви со всего мира сформировали Всеармянский совет по защите Армянской Церкви. В распространенном Советом заявлении, в частности, отмечается:
-
2025-07-09 16:33
Следственный комитет возбудил уголовное дело после взрыва артиллерийской мины на военном полигоне в Армении. Об этом Armenia Today сообщила пресс-секретарь ведомства Кима Авдалян.