Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
Հունվարի 18-ին Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հունվարի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում դիմավորելու պաշտոնական արարողությունից հետո կայացել է գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Կիպրական կողմին են ներկայացվել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում առկա մարտահրավերները: Քննարկվել են նաև երկու երկրների զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը միտված համագործակցության ուղղությունները՝ առկա մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու նպատակով: Կարևորվել է ինչպես երկկողմ, այնպես էլ 2019 թվականին նախաձեռնված Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ համագործակցությունը, որի շրջանակներում 2021թ․ արդեն իրականացվել են մի շարք միջոցառումներ:
Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին Արցախի հարցում հստակ դիրքորոշման և միջազգային հարթակներում աջակցության համար, հաստատել հայկական կողմի դիրքորոշումները Կիպրոսի հիմնահարցի և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության կարևորությունը և հայտնել այս ուղղությամբ ստեղծված միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսման վերաբերյալ հայկական կողմի պատրաստակամությունը։
Գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսը հաստատել է բոլոր ուղղություններով համագործակցությունը զարգացնելու և նոր ոլորտներ նախաձեռնելու կիպրական կողմի պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել հետագա փոխգործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ, որոնք կյանքի կկոչվեն այս տարի: Գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, եղել ՀՀ ՊՆ մի շարք զորամասերում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 16:09
Сотрудники полиции прибыли в торговый центр «Далма Молл» вместе с сотрудниками мэрии и хотят демонтировать размещенные на здании фотографии с изображением Самвела Карапетяна и плакаты с надписью «Свободу Самвелу Карапетяну».
-
2025-07-01 16:05
С сегодняшнего дня нерегулярные пассажирские перевозки из Армении в Грузию и в обратном направлении должны осуществляться при наличии контрольного документа (пассажирского списка). Об этом говорится в сообщении, распространенном Министерством территориального управления и инфраструктур Армении.
-
2025-07-01 16:02
Семь человек задержаны в Баку после обысков в редакции Sputnik Азербайджан, из них двое арестованы, сообщает МВД этой страны.
-
2025-07-01 15:57
Власти Армении намеренно устроили массовые отключения света в Ереване, чтобы переложить вину на компанию "Электросети Армении". Об этом в парламенте заявил депутат от блока "Айастан" Гегам Манукян.