Արցախի օմբուդսմենը միջազգային հանրությանը կոչ է անում չտրվել Բաքվի շահարկումներին
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը կոչ է արել միջազգային հանրությանը չտրվել ադրբեջանական շահարկումներին և օգտվել օբյեկտիվ աղբյուրներից՝ Արցախի մասին հստակ և անկողմնակալ տեղեկություններ ունենալու համար։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարը դժգոհություն էր հայտնել առ այն, որ ռուսական խաղաղապահ զորակազմը խոչընդոտներ է հարուցում Արցախի տարածքից հայերի արտահոսքի համար և տարբեր միջոցներով անում է այնպես, որ հայերը մնան Արցախում։
«Խաղաղապահների կողմից Արցախում խաղաղ կյանքի վերականգնման ուղղությամբ ներդրվող ջանքերը դժգոհություն են հարուցում ադրբեջանական իշխանությունների համար։ Սա ոչ այլ ինչ է, քան Արցախի տարածքում հայերի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու, բնիկ հայկական բնակչությանը տեղահանելու, հայրենազրկելու ադրբեջանական քաղաքականության մասին ինքնախոստովանություն։ Արցախը յուրացնելու և ժողովրդագրությունը հօգուտ ադրբեջանցիների փոխելու ճանապարհով հարցը վերջնականապես փակելու քաղաքականությունն Ադրբեջանում նոր չէ, և այն ավելի լայն թափ է ստացել Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի կառավարման տարիներին՝ մասնավորապես 1970-ական թվականներին», գրել է Ստեփանյանը։
Այս առնչությամբ Օմբուդսմենը մեջբերել է դեռևս 2002 թ-ին Հեյդար Ալիևի հարցազրույցը ադրբեջանական լրատվամիջոցներին․ «Միևնույն ժամանակ ես ձգտել եմ փոխել այնտեղ դեմորգրաֆիական իրավիճակը։ Լեռնային Ղարաբաղը բարձրացնում էր այնտեղ բարձրագույն ուսումնական հաստատություն բացելու հարցը։ Մեզ մոտ բոլորը առարկեցին։ Ես մտածեցի և որոշեցի բացել։ Բայց մի պայմանով, որ գործելու են երեք հոսքեր՝ ադրբեջանական, ռուսական և հայկական։ Բացեցինք։ Հարակից շրջաններից ադրբեջանցիներին մենք ուղորդում էինք ոչ թե Բաքու, այլ այնտեղ [ԼՂԻՄ]։ Բացեցինք այնտեղ նաև մեծ կոշկի ֆաբրիկա։ Բուն Ստեփանակերտում աշխատուժ չկար։ Մարզի շրջակա բնակավայրերից ադրբեջանցիներին ուղարկում էինք այնտեղ [ԼՂԻՄ]։ Այս և այլ միջոցներով ես ձգտում էի, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ավելի շատ ադրբեջանցիներ լինեն, իսկ հայերի թիվը նվազի»։
Ստեփանյանը նշել է, որ այս եղանակով Արցախի հարցը փակելուն է ուղղված նաև ադրբեջանական իշխանությունների կողմից բոլոր միջոցներով Արցախում խաղաղ կյանքը խաթարելու, մարդկանց տարրական իրավունքները ոտնահարելու, վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորելու համակարգված քաղաքականությունը։
«Դրան է ուղղված նաև Իլհամ Ալիևի ամբողջությամբ կեղծ ու մանիպուլյատիվ տվյալները Արցախում ապրող հայերի թվաքանակի վերաբերյալ։ Տարբեր հայտարարություններում և հարցազրույցներում նա միտումնավոր ներկայացնում է Արցախի բնակչության իրական թվի հետ որևէ աղերս չունեցող տվյալներ։ Որոնք, իդեպ, մի քանի անգամ հերքվել են նաև ռուսական կողմի ներկայացրած տվյալներով»,- ընդգծել է նա։
Մարդու իրավունքների պաշտպանը տարբեր երկրների պաշտոնական և քաղաքական շրջանակների, իրապաշտպան համայնքի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել այս խնդրի վրա և կոչ արել չտրվել արդբեջանական մանիպուլյացներին և Արցախի մասին հստակ ու անկողմակալ տեղեկություններ ունենալու համար այցելել Արցախ կամ օգտվել օբյեկտիվ աղբյուրներից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-09-28 20:06297
Республика Нагорный Карабах (Арцах) прекращает существование с 1 января 2024 года. Указ об этом подписал пробывший буквально несколько дней в роли президента, но объявленный провластными депутатами из Армении «виновником» гибели Арцаха Самвел Шахраманян.
-
2023-09-28 19:38156
Министр здравоохранения Армении Анаит Аванесян встретилась с послом Франции в Армении Оливье Декотинньи. Об этом сообщает Министерство здравоохранения РА.
-
2023-09-28 19:32151
Правительство Армении обратилось в Европейский суд по правам человека (ЕСПЧ) в связи с пленением бывшего государственного министра Арцаха Рубена Варданяна на азербайджанском контрольно-пропускном пункте в Лачине. Армянская сторона потребовала предоставить информацию о его статусе, условиях содержания и состоянии здоровья.
-
2023-09-28 18:56206
У Азербайджана есть список из нескольких сотен армян из Нагорного Карабаха, которых Баку хочет задержать по обвинениям в разных преступлениях, сообщает агентство Reuters со ссылкой на «высокопоставленного дипломата».