ՌԴ-ն պաշտոնական արձագանք է ակնկալում Բաքվից և Երևանից. Զախարովան՝ ԵԱՀԿ ՄԽ-ի այցի մասին
Ռուսաստանը Բաքվից և Երևանից պաշտոնական արձագանք է ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերի վերսկսման հնարավորության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է տվյալ ձևաչափի աշխատանքի շարունակմանը՝ առաջին հերթին դրա մանդատին համապատասխան, հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոնք ծագել են 2020 թվականից հետո։ Մեր դիրքորոշումն ամբողջությամբ կիսում են Մինսկի խմբի գործընկերները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, դա արտացոլվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների` 2021 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության մեջ»-ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ այդ փաստաթղթում արձանագրվել է Բաքվին և Երևանին ուղղված կոչը՝ ամենամոտ ժամանակում համանախագահներին ընդունել տարածաշրջանում, ինչը թույլ կտա գնահատել իրավիճակը անմիջապես տեղում, շոշափելի առաջընթացի հասնել մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում, որոնք քննարկվել են համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած հանդիպումների ժամանակ:
Զախարովան նշել է, որ 2021 թվականի սեպտեմբերին և նոյեմբերին Նյու Յորքում և Փարիզում տեղի ունեցած հիշյալ շփումների արդյունքում համանախագահները 2021 թվականի դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում երկու նախարարներին փոխանցել են հետագա փոխգործակցության օրակարգի վերաբերյալ հավասարակշռված, միանգամայն իրատեսական առաջարկություններ։
«Դա ուղղված էր հրատապ մարդասիրական խնդիրների և հարցերի լուծմանը, առաջին հերթին՝ սոցիալ-տնտեսական ոլորտում։ Մենք պաշտոնական արձագանք ենք ակնկալում կողմերից, այդ թվում՝ եռյակի տարածաշրջանային այցերի վերսկսման հարցի վերաբերյալ»,-եզրափակել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-25 09:3058
Госсекретарь Энтони Блинкен в беседе с премьер-министром Армении Николом Пашиняном подчеркнул важность нормализации отношений между Арменией и Турцией для обеспечения мира, стабильности и процветания во всем регионе.
-
2022-05-25 09:2674
Оппозиционное движение “Сопротивление” в среду решило заблокировать здание президентской резиденции на пр. Баграмяна в Ереване.
-
2022-05-25 09:12103
Заявление главы Европейского совета по итогам переговоров лидеров Армении и Азербайджана содержало довольно опасные акценты. Что думают эксперты?
-
2022-05-25 09:0776
Премьер-министр Армении Никол Пашинян и госсекретарь США Энтони Блинкен обсудили по телефону итоги трехсторонних переговоров в Брюсселе. Пашинян подчеркнул, что после переговоров звучат комментарии, не имеющие ничего общего с состоявшимися обсуждениями.