Последние новости

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը մոտ ժամանակներս կայցելի Հայաստան և Ադրբեջան

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մոտ ժամանակներս կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում։

«Հաճելի է վերադառնալ տարածաշրջան ԵՄ-ի և Ֆրանսիայի համատեղ այցով Իզաբել Դյումոնի (Կիպրոսում և Ուկրաինայում Ֆրանսիայի նախկին դեսպան - խմբ.) և Բրյուսելի հանդիպումների արդյունքներով գործընկերների հետ միասին: Մենք ակնկալում ենք բովանդակալից հանդիպումներ առաջիկա օրերին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ»,- գրել է նա, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ