ՌԴ և ԻԻՀ ԱԳՆ ղեկավարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները
Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները համապատասխանեցրել են համատեղ գործողությունների ժամանակացույցը տարածաշրջանային խնդիրների առանցքային թեմաների շուրջ, ներառյալ՝ Աֆղանստանը, Սիրիան, Անդրկովկասը և Կասպից ծովը։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Հունվարի 20-ին Մոսկվայում, Ռուսաստան Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Ս. Է. Ռայիսիի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՌԴ ԱԳ նախարար Ս. Վ. Լավրովը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։
Նախարարները նշել են, որ նախագահ Ռայիսիի առաջին այցը Մոսկվա (այս կարգավիճակով) նոր էջ է բացում երկկողմ կապերի զարգացման մեջ, ամուր հիմքեր է ստեղծում մեր երկրների միջև բազմակողմ համագործակցության խորացման համար։
Զրույցի ընթացքում արծարծվել են համաշխարհային քաղաքականության առանձին հարցեր, ռուս-իրանական համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության զարգացումը՝ շեշտը դնելով առանցքային համատեղ նախագծերի իրականացման վրա։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել համագործակցությունը COVID-19 համավարակի դեմ պայքարում՝ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև հաստատված երկխոսության հիման վրա։
Մեծ ուշադրություն է դարձվել Իրանի միջուկային ծրագրի մասին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին, որը մնում է զենքի չտարածման ոլորտում ամենակարևոր համաձայնագիրը։ Երկու կողմերն էլ հաստատել են Վիեննայում բանակցությունները շարունակելու իրենց տրամադրվածությունը՝ «միջուկային գործարքը» իր սկզբնական կազմաձևով վերականգնելու համար՝ առանց որևէ «հավելումների» և բացառությունների։
Նախարարները համապատասխանեցրել են համատեղ գործողությունների ժամանակացույցը տարածաշրջանային խնդիրների այլ առանցքային թեմաների շուրջ, այդ թվում՝ Աֆղանստանը, Սիրիան, Անդրկովկասը և Կասպից ծովը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կանոնավոր երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.