ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությունը ժամանել է Հայաստան
Երկօրյա աշխատանքային այցով հունվարի 19-ին Հայաստան է ժամանել ԱՄՆ եվրոպական հրամանատարության գործընկերության, անվտանգային համագործակցության և տիեզերքի հետ կապված կարողությունների հարցերով տնօրինության ղեկավարի տեղակալ, բրիգադի գեներալ Էդվարդ Վոնի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել գործող ծրագրերի շրջանակներում համագործակցության զարգացումը և նախաձեռնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության նոր ուղղություններ:
«Պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը: Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության շուրջ քննարկումների ընթացքում գեներալ-մայոր Ա. Մարտիկյանը կարևորել է համագործակցությունը խաղաղապահության, ռազմական բժշկության և կրթության բնագավառներում, առաջարկել նոր ջանքեր ներդնել այդ փոխգործակցության զարգացման համար: Ամերիկյան կողմը հանդես է եկել մի շարք առաջարկներով, այդ թվում՝ վիրավոր զինվորների վերականգնողական ծրագրերի, արտակարգ իրավիճակներում արձագանքման համակարգերի զարգացման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում բրիգադի գեներալ Էդվարդ Վոնի գլխավորած պատվիրակությունը եղել է ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում, մասնակցել օրերս Կոսովոյից վերադարձած հայ խաղաղապահների հերթափոխի դիմավորման արարողությունը։ Պատվիրակությունն այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, ինչպես նաև ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ տեղի է ունեցել ԱՄՆ աջակցությամբ ձեռք բերված դաշտային հոսպիտալի տեխնիկական միջոցների հանձնման արարողությանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).