«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 500 000 դոլար կհատկացնի Արցախում իրականացվող նախագծերի համար
Հունվարի 20-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է Արցախում 2020 թվականի պատերազմից հետո լուրջ հումանիտար ճգնաժամի մեջ հայտնված մարդկանց օգնելու աջակցության նոր փուլի մասին: «Ավրորա-2021»-ի մրցանակի դափնեկիր Ջուլյեն Լուսենգեն ընտրել է 13 նախագիծ, որոնք կստանան մրցանակի միջոցները և դրանք կօգտագործեն տեղական բնակչության հրատապ կարիքները բավարարելու համար: Հաշվի առնելով համահիմնադիրների լրացուցիչ ներդրումը, այս փուլում «Ավրորան» 500 000 դոլար կհատկացնի Արցախում իրականացվող նախագծերին։
Ինչպես News.am-ին հայտնեցին մարդասիրական նախաձեռնության մամուլի ծառայությունից, նախագծերն ուղղված են առողջապահության (6 նախագիծ), կրթության, մշակույթի և սպորտի (3 նախագիծ) զարգացմանը, սոցիալական զարգացմանը (2 նախագիծ), մարդասիրական օգնությանը (1 նախագիծ) և ենթակառուցվածքների վերականգնմանը (1 նախագիծ)։
2021 թվականի դեկտեմբերի 12-ին «Ավրորան» և Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը Երևանում սուրբծննդյան տոնավաճառ էին կազմակերպել։ Միջոցառման ողջ հասույթը՝ մոտ 25 000 դոլար, կուղղվի ձմեռային սեզոնին Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների պարենային անվտանգության ապահովմանը։ Բացի այդ, ցանկացողներին կտրամադրվի բարձրորակ կարտոֆիլի սերմացու։ Շահառու կարող է դառնալ ավելի քան 3200 մարդ։
«Ավրորան» արդեն ավելի քան 1 740 000 դոլար է հատկացրել Արցախում 80 նախագծերի աջակցությանը և օգնել է տարածաշրջանի 131 000 բնակչի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.