Եվրախորհրդարանը պահանջում է Ղազախստանի իրադարձությունների միջազգային հետաքննություն
Խստորեն դատապարտելով հունվարի 2-ին Ղազախստանում սկսված խաղաղ ցույցերին հաջորդած համատարած բռնությունները՝ Եվրախորհրդարանը կոչ է անում Ղազախստանի իշխանություններին հարգել մարդու իրավունքները ու հիմնարար ազատությունները և անհապաղ ազատ արձակել կամայականորեն ձերբակալված ցուցարարներին և ակտիվիստներին։ Այս մասին ասվում է Ղազախստանի վերջին իրադարձությունների հետ կապված բանաձևի վերաբերյալ Եվրախորհրդարանի հայտարարության տեքստու։
«Դատապարտելով նախագահ Տոկաևի սադրիչ հռետորաբանությունը, ներառյալ ցուցարարներին որպես «ահաբեկիչներ» ներկայացնելը, եվրապատգամավորները պահանջում են ղազախական իշխանություններից զերծ մնալ ահաբեկչության մեղադրանքներից՝ «հիմնված տերմինի չափազանց լայն մեկնաբանության վրա» և տարբերակել խաղաղ ցուցարարներին և նրանց, ովքեր բռնություն են գործադրել և հանցագործություններ կատարել։
Խորհրդարանը պահանջում է Ղազախստանի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների պատշաճ միջազգային հետաքննություն։ Նա նաև կոչ է անում Ղազախստանի կառավարությանը դիտարկել ԵԱՀԿ-ի հովանու ներքո մշտական աշխատանքային խումբ ստեղծելու հարցը՝ պարզելու համար՝ արդյոք անկարգությունները արտաքին միջամտության, թե իշխանության համար ներքին պայքարի արդյունք են, և անկարգությունների բուն պատճառը վերացնելու համար:
Նշելով նախագահ սոցիալ-տնտեսական և քաղաքական բարեփոխումների վերաբերյալ Տոկաևի հայտարարությունը՝ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում կառավարությանը բարելավել քաղաքացիների կենսամակարդակը և պայքարել դժգոհության դեմ։ Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով՝ Ղազախստանին անհրաժեշտ են հրատապ բարեփոխումներ՝ կոռուպցիայի դեմ պայքարելու և աճող անհավասարությունը նվազեցնելու համար:
Տեքստն ընդունվել է 589 «կողմ», 35 «դեմ», 47 «ձեռնպահ» ձայներով»,- ասված է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 09:41
Мы глубоко обеспокоены болезненными событиями, происходящими на нашей Родине в последние дни. Об этом говорится в заявлении по итогам годового собрания священнослужителей, обнародованном на странице Первопрестольного Эчмиадзина в Facebook.
-
2025-07-12 09:37
10 июля в Абу-Даби состоялась встреча лидеров Армении и Азербайджана, по итогам которой было опубликовано обтекаемое заявление. Что на самом деле обсуждали стороны, возможно ли подписание мирного договора до парламентских выборов Армении 2026 года и какова роль внешних игроков — в интервью VERELQ рассказывает политолог, старший научный сотрудник APRI Armenia Бениамин ПОГОСЯН.
-
2025-07-12 09:36
ООН приветствует диалог между Арменией и Азербайджаном, заявил официальный представитель генсека организации Стефан Дюжаррик, комментируя встречу лидеров двух стран.
-
2025-07-12 09:32
Конференция ООН по торговле и развитию (ЮНКТАД) объявила, что подписанное в 2022 году соглашение с Россией о содействии в экспорте российского продовольствия и удобрений в этом месяце перестанет действовать, передает AFP.