Խաղատների ու շահումով խաղերի գովազդը Հայաստանում կարող է արգելվել
Ազգային ժողովն այսօր 56 «կողմ», 8 «դեմ», 16 «ձեռնպահ» ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Կառավարության առաջարկած օրինագծով արգելվում է շահումով բոլոր խաղերի, այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, խաղասրահների ու տոտալիզատորների բոլոր տեսակի գովազդները՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, համացանցով, բացառությամբ իրենց պաշտոնական կայքերում, խաղատների, խաղասրահների, բուքմեյքերայան գրասենյակների շենքերի, սրահների վրա փակցվող գովազդներից:
Թույլատրվում է գովազդներ տեղադրել նաև ՀՀ սահմանային մուտքի կետերում, առնվազն չորսաստղանի հյուրանոցներում ու վիճակախաղերի վաճառակետերում։
Նշենք, որ երեկ՝ հունվարի 20-ին, նախագծի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտնել էր, որ Հայաստանում 2021 թվականի հունվար-նոյեմբերին կատարվել է 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք:
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2020 թվականին միայն համացանցով կատարված խաղադրույքները ծավալը 2018թ.-ի համեմեատ ավելացել է 6 անգամ, իսկ խաղացողների թիվը՝ 3 անգամ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.
-
2025-07-14 18:31
Один из израильских истребителей, приблизившийся к Тегерану во время 12-дневной войны с Ираном в прошлом месяце, столкнулся с технической неисправностью топливного бака – проблема, которая почти вынудила самолёт совершить экстренную посадку, пишет телеграм-канал @sepah_pasdaran_ru, со ссылкой на The Times of Israel.
-
2025-07-14 18:28
Во время крупного митинга в городе Глендейл, США, предприниматель Майк Сарьян заявил, что он не боится выражать свое мнение.