Ղազախստանի ԱԳՆ. Տիրող իրավիճակի վերաբերյալ Եվրախորհրդարանի որոշումը կողմնակալ է
Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը կողմնակալ է՝ հիմնված ոչ օբյեկտիվ եզրակացությունների և տվյալների վրա։ Այս մասին հայտարարել է Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
«Ղազախստանում հունվարի ողբերգական իրադարձությունների օբյեկտիվ գնահատականի բացակայությունը մտահոգություն է առաջացնում։ Անընդունելի ենք համարում նման փաստաթղթերի ընդունումը` մինչ Ղազախստանի Հանրապետության ղեկավարության կողմից նախաձեռնված ծառայողական հետաքննության արդյունքների հրապարակումը։ Մենք վերահաստատում ենք, որ դրա արդյունքները հասանելի կլինեն միջազգային հանրությանը»,- ասցում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բանաձևի նախագիծը մշակելիս Եվրախորհրդարանի պատգամավորները և դրա կազմում գտնվող քաղաքական խմբերը ճշտումների ու պարզաբանումների համար չեն դիմել Ղազախստանի պաշտոնյաներին։
«Ղազախստանի Հանրապետությունում մարդու իրավունքների հանձնակատարը և քաղաքացիական հասարակության ինստիտուտները, որոնք անմիջական երկխոսության մեջ են պետական մարմինների հետ, ևս հայտնում են, որ փաստաթղթի հեղինակներն իրենց հետ չեն կապվել։ Արտաքին գործերի նախարարության` լուրջ անհամապատասխանությունների և անճշտությունների առկայության վերաբերյալ ավելի վաղ մի շարք արտասահմանյան լրատվամիջոցների հրապարակումներում հնչեցրած դիրքորոշումը , որոնք նկարագրում են ահաբեկչական, ծայրահեղական և հանցավոր խմբավորումների դեմ իրավապահ մարմինների օրինական գործողությունները, անտեսվել է»:
«Ղազախստանը, լինելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի և հեղինակավոր միջազգային կազմակերպությունների անդամ, մարդասիրական իրավունքի ոլորտում բազմակողմ համաձայնագրերի մասնակից, լիովին հավատարիմ է օրենքի գերակայությանը և քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում պարտավորությունների պահպանմանը: Մեր երկիրը զգալի ներդրում ունի նաև համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացում, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։
Ղազախստանի Հանրապետությունը նպատակաուղղված է կառուցողական փոխգործակցությանը Եվրամիության բոլոր կառույցների հետ՝ հիմնված փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշենք, որ Եվրախորհրդարանը նախօրեին բանաձև է ընդունել Ղազախստանում վերջին բողոքի ցույցերի և անկարգությունների ֆոնին մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակի վերաբերյալ` կոչ անելով միջազգային հետաքննություն սկսել, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել Ղազախստանի պաշտոնյաների նկատմամբ ԵՄ ռեժիմի շրջանակներում մարդու իրավունքների լուրջ խախտումների համար, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.
-
2025-07-19 14:25
Рейсы из Еревана в Капан в последние месяцы заполняются минимум на 90%. Об этом директор компании, управляющей Капанским аэропортом, Карен Варданян заявил журналистам.
-
2025-07-19 14:20
МИД Армении отреагировал на внесенный в парламент Турции законопроект о переименовании армяно-турецкого пограничного контрольно-пропускного пункта в честь Мехмета Талаата-паши, одного из организаторов Геноцида армян.
-
2025-07-19 14:17
Иран может выйти из договора о нераспространении ядерного оружия (ДНЯО) и начать обогащать уран выше уровня 60% в случае продолжения санкционного давления на ИРИ. Об этом заявил представитель комиссии по национальной безопасности и внешней политике парламента Ирана Эбрахим Резаи.