Ադրբեջանը մերժել է Հայաստանի՝ սահմանազատման նպատակով զորքերի հայելային հետքաշման առաջարկը
Ադրբեջանը մերժել է Հայաստանի առաջարկը։ Տելեգրամի իր էջում քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը հաղորդել է, որ Ադրբեջանում մերժել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման նպատակով զորքերի և ռազմական տեխնիկայի հայելային հետքաշման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների առաջարկը:
Քաղաքագետը հիշեցրել է, որ դեռևս 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական ԶՈՒ-երը, այդ թվում ՝ ահաբեկիչները, ապօրինաբար գտնվում են Հայաստանի հանրապետության ինքնիշխան տարածքում։
Հիշեցնենք, որ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատել է Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Երևանը Մոսկվայի միջոցով «սահմանազատման» մասին նոր առաջարկներ է ուղարկել Բաքու։ Խոսքը Սոթք-Խոզնավար հատվածում զորքերի հայելային հետքաշման մասին է, ընդ որում, «հիմք պետք է ընդունել Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանները»,- ասել է Արարատ Միրզոյանը։ Որպես «առավելություն»՝ նա նշել է, որ եթե հայկական տարբերակին հետևեն, ապա ոչ մի բնակավայր կամ ճանապարհ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ չի լինի։
Ավելի ուշ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ սահմանազատումը հարաբերությունների կարգավորման կարևոր բաղադրիչ է, և Բաքուն հանդես է գալիս այն անհապաղ և առանց նախապայմանների սկսելու օգտին՝ նկատելով, որ հայաստանը նախապայմաններ է առաջարկում, ապա ՀՀ ԱԳՆ-ն արձագանքեց՝ հայկական կողմը սահմանազատման հարցում նախապայմաններ չունի, տեղեկացնում է Փաստինֆո-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.