Последние новости

Լավրով. Առաջնահերթ խնդիրն ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմագծման գործընթացը սկսելն է

Այսօր առաջնահերթ խնդիրներ է ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկն է, ինչպես նաև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ելնում ենք եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունից, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում։ Այսօր առաջնահերթ խնդիրներն ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկն է, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը։ Առաջընթացն այս ոլորտներում հնարավորություն կտա էական առաջընթաց գրանցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում»։

Նրա խոսքով` Մոսկվան կողմ է նրան, որպեսզի նրանք բոլորը, ովքեր ցանկանում է միանալ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին, կայունության և անվտանգության ապահովմանը Հարավային Կովկասում, չգործեն զրոյական խաղի սկզբունքով, այլ ելնեն կողմերի շահերից և հաշվի առնեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները:

«Մենք հետևողական ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի կարգավորման համար, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ զենքի կիրառմամբ միջադեպեր են տեղի ունենում, լինում են մարդկային զոհեր։ Անհրաժեշտ է շուտափույթ ձևավորել և սկսել ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և հետագա սահմանագծման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը: Մենք պատրաստ ենք խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին այս գործընթացում։

Ինչ վերաբերում է գերիների խնդրին, ապա Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է դրա լուծմանը։ Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվեց ընդհանուր 146 պահվող անձ, 127-ը՝ հայկական, 19-ը՝ ադրբեջանական կողմին։

Լավրովը նշել է, որ այս տարի լրանում է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների մեծ մասի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ «Մենք հոբելյանական միջոցառումների շարք ենք պատրաստում յուրաքանչյուր երկրի հետ։ Հաշվի առնելով, որ մի շարք միջոցառումներ մշակութային և կրթական բնույթ են կրելու, ելնում ենք նրանից, որ դրանք հետաքրքիչ կլինեն նաև հանրության համար»,- ասել է նա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ