«Դուք տեռորի զոհ եք դառնում»․ Գեղամ Մանուկյանը՝ լրագրողական համայնքին
Ազգային ժողովում, այսօր՝ հունվարի 21-ին, Հեռուստատեսության և ռադիոյի Հանձնաժողովի անդամի թեկնածու Արթուր Մանուկյանի թեկնածության հարցը քննարկելիս «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը ներկայացրեց հանձնաժողովի անդամի պարտականությունները, գործառույթները և նկատեց, որ մնացալ բոլորի հետ այս հանձնաժողովը կապ չունի:
«Հեռուստատեսության և ռադիոյի Հանձնաժողովը խմբագրական քաղաքականության իրավունք չունի: Հանձնաժողովն իրավունք չունի որոշել, թե հեռուստատեսությունն ինչպես է լուսաբանում ԱԺ նիստը: Երկու օր է, մենք լսում ենք մեր լեզվական մշակույթի, մեր մշակույթի քարոզչության, մեր հայրենի եզերքների մասին բազմաթիվ խոսքեր, շատ ճիշտ խոաքեր: Ասվում է՝ ես հույս ունեմ, որ դուք այդ ամենը կարող եք անել: Չի լինելու, գնալու են մեր գործընկերները դառնան Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, բայց այդ գործառույթները չունեն: Հայ հասարակությանը թյուրիմացության մեջ չգցենք, որ մարդը մտածի՝ վաղվանից սերիալներն արգելվելու են, անճաշակ հաղորդումները արգելվելու են: Հանրայինը առավոտից երեկո դասական երաժշտություն է հեռարձակելու, կամ մյուս ալիքներին ստիպելու են, որ գիտակրթական, մշակութային հաղորդումներ հեռարձակեն: Ոչ, ամեն հեռուստաընկերություն վերցրել է իր վրա պարտականություն, դրանց շրջանակում գործում է: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գրություն է ուղարկում «Երկիր Մեդիա», ասում է՝ մանկական հաղորդումներ քիչ ես հեռարձակում, պարտավոր ես եղել այսքան, ավելացնում են: Բայց դա լրիվ այլ բան է»,-ասաց Գեղամ Մանուկյանը:
«Նայեք բյուջեի կատարողականները. ՀՀ կառավարությունը որևէ մշակութային հաղորդման զարգացման համար բյուջե է տվե՞լ, ոչ: Երեք տարի շարունակ պետական բյուջեի փողերը գնացել են ոչ թե մշակույթ զարգացնելու, ոչ թե դասական երաժշտությունը ժողովրդի մեջ քարոզելու, այլ գնացել է լոկ կառավարության արածն ու չարածը առավոտից գիշեր քարոզելու համար»,–ասաց նա։
Գեղամ Մանուկյանը դիմեց նաև լրագրողական համայնքին, հայ հասարակությանը․ «Սիրելի գործընկերներ, Հայաստանում արդեն տևական ժամանակ սկսել է ձեր նկատմամբ տեռոր, հարձակում, ԱԺ ամբիոնից ամենավերջին բառերն են ասում, սրա դեմը չառնելու դեպքում ինչպես դատարաններն էին շրջափակում, նույն կերպ ձեր խմբագրություններն են շրջափակելու»,–ասաց նա և նշեց, որ լրագրողները բացի մեկ-երկու հայտարարություններից, կտրուկ գործողությունների չեն դիմում։
«Դուք տեռորի զոհ եք դառնում, տեռորի զոհ է դառնում հասարակությանը։ Որպես ԱԺ պատգամավոր՝ դիմելու եմ միջազգային կառույցներին։ Նաև մեծամասնությանն եմ դիմում, հիշեք, վաղը կարող է իշխանության չլինեք և կարող է այդ պաշտպանության կարիքը ունենաք, հանուն այդ ամենի, մի թույլ տվեք տեռոր»,–ասաց նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 05:55
Правительство Армении может сделать больше для освобождения армянских пленных. Об этом в интервью NEWS.am заявил председатель Центрального совета армян Германии Джонатан Шпангенберг.
-
2025-06-09 05:50
«Враждебность Азербайджана по отношению к Армении никогда не была результатом нагорно-карабахского конфликта; это был просто предлог, который Баку представлял поколениям западных дипломатов. Корень неприятия Азербайджана лежал как в идеологии, так и в необходимости для президентов Азербайджана отвлекать свое население от собственных неудач и коррупции, пишет Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства, в статье, опубликованной в Washington Examiner.
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.