Իտալիան էսպրեսոն ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն ճանաչելու հայտ է ներկայացրել
Իտալիայի գյուղատնտեսության, սննդի և անտառային քաղաքականության նախարարությունը էսպրեսոն ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն ճանաչելու հայտ է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իտալական լրատվամիջոցներին։
Փոխնախարար Ջանմարկո Չենտինայոն ասել է, որ Իտալիայում սուրճը պարզապես ըմպելիք չէ։
«Դա ազգային ինքնության մի մասն է ու մեր սոցիալական մշակույթի դրսևորումը, որը մեզ առանձնացնում է աշխարհում», – նշել է նա:
Չենտինայոն կարծում է, որ մինչև մարտի 31-ը ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը հավանության արժանացած հայտը կենտրոնակայան կուղարկի:
2017 թվականի դեկտեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում է ներառվել նեապոլիտանական պիցցայի պատրաստման մշակույթը, իսկ անցյալ տարի Իտալիայի կողմից մարդկության սեփականություն է ճանաչվել տրյուֆելների արդյունահանումը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-07-26 19:35
Выдающийся армянский шахматист Владимир Акопян стал победителем чемпионата США по шахматам среди ветеранов, сообщает Федерация шахмат Армении в Facebook-е.
-
2024-07-26 19:33
Бывший командир второго армейского корпуса ВС, экс-глава управления разведки Генштаба ВС Армении, генерал-майор Араик Арутюнян заявил, что его незаконно удерживают под стражей.
-
2024-07-26 19:32
Центробанк России с декабря 2023 года впервые поднял ключевую ставку – с 16% до 18% годовых.
-
2024-07-26 18:49
Совет ЕС назначил Магдалену Гроно на пост спецпредставителя ЕС по Южному Кавказу и кризису в Грузии. Об этом сообщает пресс-служба Совета ЕС.