Последние новости

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԹԱԹՈՅԱՆԻ ՀԱԿԱՊԱՏԿԵՐԸ

Ներբողներ՝ ձոնված կառավարությանը, իշխանության ներկայացուցիչներին, տեսակետներ, որոնք հակասում են դեռևս գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի հրապարակած բազմաթիվ հայտարարություններին. այսպիսին է ընդհանուր տպավորությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ՔՊ-ականների առաջադրած Քրիստինե Գրիգորյանի պատասխաններից: Թերևս, դժվար չէ պատկերացնել տվյալ պաշտոնում այն անձնավորության «գործունեությունը», որն ամեն առիթով ու առանց առիթի գովաբանում է իշխանությանը և խորհուրդ տալիս ընթերցել կառավարության ծրագիրը։

Արդեն փետրվարի 24-ին իշխանությունը կազատվի կոկորդին կանգնած ոսկորից, ինչպիսին դարձել է դրա բազմաթիվ ներկայացուցիչների համար Թաթոյանը։ Բավական ուշագրավ զուգադիպությամբ, Թաթոյանը դեմ է առել ոչ միայն ՔՊ-ականների, այլև թուրք-ադրբեջանական տանդեմի կոկորդին։ Ինչի վկայությունն էր ադրբեջանական ԶԼՄ-ների խինդն ու ցնծությունը անցած տարվա հոկտեմբերին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի լոկ ծանուցումից՝ 2022 թվականին Թաթոյանի լիազորությունների ավարտի մասին։ Ուռա՛։ Վերջապես ոչ միայն Հայաստանի իշխանությունները, այլև հարևան թշնամական պետությունները կազատվեն օմբուդսմենից, որը պրոֆեսիոնալ բարձր մակարդակով իրազեկում է միջազգային ատյաններին պատերազմական և խաղաղ ժամանակներում Ադրբեջանի կողմից կատարված և կատարվող ոճրագործությունների մասին։

Նրան փոխարինելու է գալու մինչ օրս արդարադատության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Քրիստինե Գրիգորյանը, որի ապագա գործունեությունը Մարդու իրավունքների պաշտպանի դերում արդեն այսօր լավատեսություն չի ներշնչում և, հնարավոր է, թույլ կտա իշխանություններին վերջնականապես լկտիանալ, իսկ Ադրբեջանին՝ այլևս չանհանգստանալ միջազգային հարթակներում Հայաստանի օմբուդսմենի իրավապաշտպան գործունեության արդյունավետության առթիվ։

Այսպիսի եզրահանգում է բխում այն բանից, որ, օրինակ, Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ սկանդալային հայտնի տեսանյութը (որում նա պնդում է, որ իր համար «գերիները գոյություն չունեն»), ինչպես գտնում է ՄԻՊ թեկնածուն, կասկածի տակ չի դնում օմբուդսմենի գործունեությունն ու զեկույցները գերիների թեմայով: Այստեղ լոկ հիշեցնենք, որ այդ տեսանյութից հետո Թաթոյանը և ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերը ներկայացնող իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը հրապարակեցին համատեղ հայտարարություն, որում հերթական անգամ կոչ արեցին պաշտոնյաներին զերծ մնալ իրենց իրավապաշտպան գործունեությունը վարկաբեկող հրապարակային արտահայտություններից, քանի որ «նման հայտարարություններն ադրբեջանական կողմը հաջողությամբ գործածում է միջազգային կառույցների առջև, այդ թվում՝ դատական, ի շահ իրեն և ի վնաս հայ գերիների իրավունքների»:

Բայց դե Թաթոյանը, Սահակյանն ու Զեյնալյանը ո՜նց կարող են ոտք ձգել Քրիստինե Գրիգորյանի հետ։ Վերջինս, որպես նախկին փոխնախարար, որն Արդարադատության նախարարությունում ապահովել ու համակարգել է մարդու իրավունքներին վերաբերող հարցերն ու աշխատանքները, այդ թվում՝ միջազգային ատյաններում, ավելի լավ գիտի, թե ինչն ինչոց է…

Ինչևէ, իրավապաշտպանները, հիշեցնենք, մեկ անգամ չէ, որ կոչ են արել հայրենի չինովնիկներին ատամների հետևում պահել լեզուն։ Այնուհետ, դատելով Գրիգորյանի պատասխաններից, առաջին հայացքից կարող էր թվալ, թե նա նույնպես դեմ չէ, որ չինովնիկները չափավորեն իրենց արտահայտությունները, բայց երկրորդ հայացքից ի հայտ եկավ ճիշտ հակառակ պատկեր. հենց օմբուդսմենը պետք է ջուր առնի բերանը։ Այսպես, օրինակ, ՄԻՊ թեկնածու Գրիգորյանը կարծում է, որ իրենց հայտարարություններով օմբուդսմենը և պաշտոնատար անձինք, առավել ևս ՊՆ-ն, չպետք է հակասեն միմյանց, առավելևս՝ խոչընդոտեն ՄԻՊ-ի գործունեությանը։

Ինչպե՞ս է նա պատկերացնում դա, եթե հաշվի առնենք, որ լինելով արդարադատության փոխնախարար, որի գործառույթների մեջ է մտնում մարդու իրավունքների պաշտպանության գծով աշխատանքների համակարգումն ու ապահովումը, չփորձեց կանխել հրապարակային «ընդհարումները» ՄԻՊ-ի և ՊՆ-ի միջև, որը փորձում էր մեղադրել Թաթոյանին «չափազանցելու» մեջ, երբ նա ահազանգում էր Գեղարքունիքի սահմանամերձ բնակիչներին սպառնացող վտանգի մասին։ Գրիգորյանի պատասխանը, թերևս, շատ բանի մասին է վկայում, մասնավորապես՝ թե ինչպես է նա իրականացնելու ՄԻՊ գործառույթները։ Նրա խոսքերով, օմբուդսմենի ինստիտուտը, օրինակ, «պետք է ավելի ճկուն լինի», անմիջապես չհրապարակի պետական մարմիններում կամ ՏԻՄ-երում արձանագրված խախտումները, փորձի լուծել հարցը լուռումունջ, իսկ օմբուդսմենի հրապարակային հայտարարությունը, ըստ Գրիգորյանի, վերջին բանն է:

Դե ինչ, եթե հրապարակային հայտարարությունը վերջին բանն է, ապա Թաթոյանը, դիմելով Արդարադատության նախարարություն, օրինակ, փորձեց լուծել ավագանու անդամների ընտրական իրավունքի հարցը, որոնք կալանքի պատճառով չեն կարողանում մասնակցել ավագանու առաջին նիստին և իրացնել ընտրելու և ընտրվելու իրենց իրավունքը։ Սակայն այնտեղից ստացավ գրություն, որում Արդարադատության նախարարությունը, դեռևս գործող ՄԻՊ-ի խոսքերով, ցուցաբերել է «խիստ ֆորմալ, մարդու սահմանադրական իրավունքները ոտնահարող մոտեցում՝ առանց հաշվի առնելու Սահմանադրության առանձնահատկությունները և իրավունքի գերակայության ապահովման հիմնարար պահանջը»։ Որից հետո էլ, ըստ էության, հրապարակեց իր հայտարարությունը մի քանի օր առաջ։

Այդ ժամանակ, ի դեպ, Գրիգորյանը դեռ զբաղեցնում էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը, որի գործառույթների մեջ է մտնում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքների համակարգումն ու ապահովումը։ Այսինքն նա ճկունություն չցուցաբերեց, ձեռք չմեկնեց Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցելու համար։ Իսկ այսօր որպես ՄԻՊ թեկնածու խոսում է ճկունության ու պետական մարմինների և ՏԻՄ-երի հետ համագործակցության մասին։ Ի դեպ, պատասխանելով համայնքային ավագանիների կալանավորված անդամների իրավունքների մասին հարցին՝ Գրիգորյանը հայտարարեց, որ այդ հարցը դեռ պետք է ուսումնասիրել։ Այլ կերպ ասած, նրա համար բավարար համոզիչ չեն գործող օմբուդսմենի ուսումնասիրություններն այդ առնչությամբ, ուստի հարցը կհամալրի հռետորականների շարքը։

Վերջիններիս թվին են պատկանում, ընդ որում, նաև հետևյալ հարցերը. կարելի՞ է արդյոք արգելափակել դատարանների շենքերը, պատուհանից ցած նետել դատավորին, շրջապատել ԱԺ շենքը, հրապարակել պատգամավորների հեռախոսահամարները: Գրիգորյանը հստակ պատասխաններ չտվեց, հայտարարելով, թե գնահատականների պակաս, ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական, չի եղել ։ Խորհուրդ տվեց «մտածել, թե ինչ անել՝ շտկելու համար իրավիճակը, հասարակության վերաբերմունքը դատական համակարգի նկատմամբ»: Նրա խոսքերով, այդ հարցերի պատասխանները կարելի է գտնել... կառավարության ծրագրում։ Նկատեք, նույն այն կառավարության, որի ղեկավարը կոչ արեց արգելափակել դատարանները 2019 թվականի մայիսի 20-ին, կոչ արեց շրջափակել ԱԺ շենքը 2018 թվականի հոկտեմբերի 1-ին և ուժի կիրառման սպառնալիքով ստիպեց ԱԺ-ին որոշում կայացնել ինքնալուծարման մասին։ Նույն այն կառավարության, որի արդարադատության նախարարը Բարձրագույն դատական խորհրդին հղած իր բողոքներով փորձում է վերջինիս ձեռքով ազատվել սկզբունքային, «վերևից» տրվող հրահանգներին չենթարկվող դատավորներից։

ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանը խոստացավ, որ հետ չի կանչի Թաթոյանի կողմից ՍԴ ուղարկված օրինագծերը: Բայց ոչ այն պատճառով, որ համամիտ է նրա հետ, այլ որ հարված չհասցնի ՄԻՊ ինստիտուտին։ Ինչպես ասում են, դրա համար էլ ենք շնորհակալ։ Այդուհանդերձ հիշեցնենք, որ ծանր վիրավորանքի քրեականացման մասին հենց նույն լրացումը Քր.օր.-ում և ՔրԴՕ-ում, որը, Թաթոյանի գնահատմամբ, լի է մշուշոտ ձևակերպումներով, ԱԺ-ում ներկայացրել է հենց Քրիստինե Գրիգորյանը՝ որպես արդարադատության փոխնախարար։ Նա ներկայումս էլ, որպես ՄԻՊ թեկնածու, հայտարարեց, որ վստահ է այդ օրենքի անհրաժեշտության մեջ և չի համարում, թե այն հակասում է Հիմնական օրենքին: Ինչ վերաբերում է օրենքում առկա անորոշ ձևակերպումներին, ապա խորհուրդ տվեց սպասել ՍԴ որոշմանը։

Խոսելով միջազգային դասակարգմամբ Հայաստանի ՄԻՊ-ի «A» բարձր կարգավիճակի մասին, ինչը ենթադրում է ՄԻՊ-ի անկախություն և առանցքային դեր երկրում, Գրիգորյանը, ինչպեսև համեստությամբ չտառապող իշխող ուժի ցանկացած ներկայացուցիչ, շտապեց նշել, թե դա ոչ թե Թաթոյանի, այլ հենց իշխող ուժի վաստակն է: Որպես այդ իշխանության հավատարիմ ներկայացուցիչ՝ նա, բնականաբար, լռեց, որ ինստիտուցիոնալ հավասարակշռումներն ու որոշակի զսպումներն ու հակակշիռները՝ հանձին «A» կարգավիճակ ստացած Մարդու իրավունքների պաշտպանի, ստեղծվել են բնավ ոչ այս իշխանության կողմից և առկա են ոչ այս իշխանության շնորհիվ, այլ ի հեճուկս նրա

Ասենք, Գրիգորյանն ամեն ինչ «իր տեղը կդնի», թերևս հենց այդ նպատակով էլ ՔՊ-ն առաջադրել է նրան Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։ Որպեսզի նա, հավանաբար, բուռն գործունեություն ձևացնելով, այնուամենայնիվ պարզապես լռի՝ այն «իրավապաշտպաններ» ու «քաղաքացիական ակտիվիստներ» կոչեցյալների ոճով, որոնք քիթը դեմ տված սպասում են, թե որտեղից կփչի քաղաքական քամին, և որոնք 2018-ի իշխանափոխությունից հետո դարձան իշխանության ջատագովները, կառավարության որոշումների ու գործողությունների իրավացիությունը քարոզող խաժամուժ։

Խորհրդարանը կշարունակի քննարկումը երկուշաբթի օրը։ Նրա ընտրվելու դեպքում, ինչը կասկածից վեր է, քանի որ անհրաժեշտ 3/5 քվեն իշխող խմբակցությունը կապահովի հեշտ ու հանգիստ, Գրիգորյանն այնուամենայնիվ ստիպված կլինի սպասել մեկ ամիս։ Մինչև Մարդու իրավունքների գործող պաշտպան Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետի ավարտը, և միայն փետրվարի 24-ից կանցնի աշխատանքի:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОППОЗИЦИЯ: ПРОБЛЕМА НЕ В ПЛОЩАДКЕ, А В ПЕРЕГОВОРЩИКЕ
      2023-12-13 14:17

      Вопрос Арцаха не закрыт, конфликт еще более углубился и Азербайджан должен понести ответственность за свою преступную деятельность, заявил руководитель фракции «Армения» Сейран Оганян на последнем в этом году брифинге в НС, который, по его словам, проходит в трагических для Арцаха и Армении обстоятельствах.

    • ОБЕЩАЛИ ОДНО, А СДЕЛАЛИ ОБРАТНОЕ: ВМЕСТО ОТМЕНЫ ПОВЫСИЛИ В 4 РАЗА
      2023-12-12 15:34

      15 млн драмов за уклонение от службы в армии, ну или 10 млн, но тогда придется отслужить месячишко рядовым солдатом, или 5 млн, если согласен отслужить 6 месяцев, на худой конец 2,5 млн драмов, но в этом случае придется год отслужить, если же денег нет, то долг отдавать родине придется натурой – все 24 месяца. Такова логика придуманных депутатом Айком Саркисяном поправок в закон «О военной службе и статусе военнослужащего».

    • А ДОЛГИ ВСЕ РАСТУТ И РАСТУТ: ЕЩЕ 50 МЛН ЕВРО НА ТЕКУЩИЕ РАСХОДЫ
      2023-12-12 13:56

      Правящая фракция созвала внеочередное заседание НС, чтобы повысить внешний долг еще на 50 млн евро. Взять очередной кредит – на этот раз 50 млн евро – на текущие расходы госбюджета, который, однако, правительство упаковало в красивый фантик, украсив его еще и бантиками. Так охарактеризовала оппозиция в лице фракции «Армения» один из вопросов повестки внеочередки – ратификацию НС кредитного соглашения между РА и ОПЕК под названием «Программа зеленого и инклюзивного развития».

    • ЗАРУБИЛИ НА КОРНЮ: ГД УБИВАЕТ ПАРЛАМЕНТАРИЗМ
      2023-12-05 14:39

      Оказывается, оппозиция должна быть благодарна правящей силе за то, что последняя спасает ее лицо, отказываясь даже включить в повестку НС инициативу «Айакве» по криминализации признания Арцаха частью Азербайджана. Об этом заявил спикер НС Ален Симонян в ходе заседания очередной сессии парламента.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ