ԵԱՏՄ-ում 2021 թվականի 11 ամսվա ընթացքում արդյունաբերական արտադրությունն աճել է 5,1%–ով
2021 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում արդյունաբերական արտադրությունն աճել է 5,1 տոկոսով: Այս մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական վերլուծության մեջ։ Մասնավորապես Հայաստանում աճը կազմել է 2,7%, Բելառուսում՝ 6,7%, Ղազախստանում՝ 3,3%, Ղրղզստանում՝ 3,4%, Ռուսաստանում՝ 5,2%:
ԵԱՏՄ երկրները զգալիորեն ավելացրել են փոխադարձ առևտուրը` Հայաստանը՝ 27,4% – ով, Բելառուսը՝ 24,8% – ով, Ղազախստանը՝ 35,3% – ով, Ղրղզստանը՝ 30,4% – ով, Ռուսաստանը՝ 35,2% – ով:
Գյուղատնտեսական արտադրությունը նվազել է միության բոլոր երկրներում` Հայաստանում՝ 1.3% – ով, Բելառուսում՝ 4.4% – ով, Ղազախստանում ՝ 2.5% – ով, Ղրղզստանում՝ 4% – ով, Ռուսաստանում՝ 1.1% – ով (մասնավորապես Հայաստանում նվազել է բանջարեղենի արտադրությունը, Ռուսաստանում՝ հացահատիկի բերքը, ինչն ազդել է մեր հանրապետությունում ալյուրի և հացի գների վրա):
Հայաստանում անբարենպաստ տնտեսական իրավիճակն արտահայտվում է նաև նրանով, որ արագ աճում է ոչ թե արդյունաբերությունը, այլ շինարարությունը։ Շինարարության ոլորտի աճը նշված ժամանակահատվածում ՀՀ–ում կազմել է 14,9%, Ղազախստանում ՝ 6,2%, Ղրղզստանում՝ 13,3%, Ռուսաստանում՝ 5,5%, իսկ Բելառուսում կրճատվել է 14,8%–ով:
Վերջին մեկ տարվա ընթացքում գնաճը բարձր է եղել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ այլ երկրներում։ 2021 թվականի նոյեմբերին 12–ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 9,6%, Բելառուսում՝ 10,3%, Ղազախստանում՝ 8,7%, Ղրղզստանում՝ 12,3%, Ռուսաստանում՝ 8,4%:
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ–ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 16:38
Очередное обострение политических отношений России и Азербайджана может иметь для последнего весьма неприятные экономические последствия в нефтегазовой сфере, где Азербайджан давно и плотно сотрудничает с Россией, получая существенные выгоды от такого партнерства. Об этом пишет «Торговля без границ».
-
2025-07-02 16:37
Я совершенно не вижу необходимости лишать российские телеканалы возможности вещания на территории Республики Армения. Об этом в беседе с журналистами в Национальном Собрании заявил 2 июля оппозиционный депутат, член Республиканской партии Армении Айк Мамиджанян.
-
2025-07-02 16:35
Защитник прав человека Анаит Манасян отреагировала на ситуацию вокруг Армянской Апостольской церкви и призвала власти на законодательном уровне обеспечить условия, при которых церковная община самостоятельно определяет состав своего руководства, внутренние правила, содержание своих догматов, структуру общины и методы назначения церковных иерархов. Об этом говорится в заявлении Манасян.
-
2025-07-02 16:33
Официальный представитель МИД России Мария Захарова посоветовала россиянам, находящимся в Азербайджане, или планирующим поездку в эту страну, учитывать текущую обстановку.