Պաշտոնատար անձանց ուզում եմ զգուշացնել. Թաթոյանն անդրադարձավ Ալեքսանյանի հայտարարությանը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարծում է, որ ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պետք է ներողություն խնդրի լրագրողների հասցեին ասած իր խոսքի համար։ Թաթոյանն այսօրվա ասուլիսի ժամանակ նշեց, որ ամբողջությամբ համակարծիք է լրագրողական կազմակերպությունների հայտարարության հետ, որում վերջիններս ներողություն են պահանջում։
«Ուզում եմ բոլոր պաշտոնատար անձանց զգուշացնել, որ լրագրողների ու նրանց աշխատանքի հետ կապված ընդհանրական որակումները լուրջ վնաս են հասցնում մեր երկրի ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին», - ասաց Թաթոյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հունվարի 20-ին ԱԺ նիստում, խոսելով հեռուստաեթերի բովանդակության մասին, ասել էր, որ ատելության խոսքը գերակշռող է դարձել վարչապետի, նրա կնոջ ու երեխաների հանդեպ․ «Ամենօրյա ատելության քարոզ է՝ գումարի դիմաց։ Շատերը չեն կարողացել տարբերակել և գիտակցել, որ իրենք ոչ թե վերբալ-մարմնավաճառ են, այլ լրագրող։ Թող ներեն ինձ այդ մասնագիտության իրական կրողները, բայց այդպիսիք հեռուստաեթերում ԳՇ պետին հրավիրում էին տանկերը մտցնել Երևան, որովհետև անբարոյական են․․․ վերբալ մարմնավաճառությունը ՀՀ-ում ավելի թանկ հաճույք է, քան սովորականը»։
Նրա հայտարարությունից հետո լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և պահանջել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակային դիրքորոշում արտահայտի ու գնահատական տա Վահագն Ալեքսանյանի՝ լրագրողներին ուղղված վիրավորանքի վերաբերյալ։ Նշվում է, որ գնահատականի բացակայությունը դիտարկվելու է որպես տվյալ քաղաքական ուժի լուռ համաձայնություն և նման հռետորաբանության խրախուսում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».