Նախագահի պարտականությունները կատարելու է Ալեն Սիմոնյանը
ՀՀ Սահմանադրության 144-րդ հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:
Սա նշանակում է, որ մինչև ՀՀ նախագահի արտահերթ ընտրությունը, նախագահի լիազորությունները ժամանակավորապես կկատարի Ալեն Սիմոնյանը։
Սահմանադրության 126-րդ հոդվածը սահմանում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունը։
Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:
Սահմանադրության 125-րդ հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:
Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:
Հանրապետության նախագահի ընտրության կարգի մանրամասները սահմանվում են Ազգային ժողովի կանոնակարգով։ Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից:
Արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրվելուց հետո՝ տասներորդ օրը:
Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»։
Սահմանադրության 124-րդ հոցվածի համաձայն, Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով:
Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:
Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք:
Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:
Հավելենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական» օրենքի 147-րդ հոդվածը սահմանում է պաշտոնատար անձանց լիազորությունները դադարելու ընդհանուր կարգը։
1․ Վարչապետից և վճռաբեկ դատարանի դատավորներից բացի, Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված մյուս պաշտոնատար անձինք հրաժարականի մասին իրենց գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում են Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։
2. Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով՝
1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.
2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
3. Սահմանադրությամբ կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձի լիազորությունների վաղաժամկետ դադարման փաստն արձանագրում է Ազգային ժողովի նախագահն՝ այդ մասին պաշտոնապես տեղեկացվելուց հետո՝ երեք օրվա ընթացքում:
4. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարած՝ Ազգային ժողովի նախագահի կողմից փաստն արձանագրվելու և այդ մասին հայտարարությամբ հանդես գալու պահից, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-12-25 22:22
"Слишком много внимания заставляет осла думать, что он лев", поделился сентенцией на своей странице в соцсети Facebook политолог Ален Гевондян и призвал политизировать изречение.
-
2024-12-25 22:20
Все структуры Минской конференции: Минская группа, группа планирования высокого уровня, пост личного представителя действующего председателя ОБСЕ по карабахскому урегулированию подлежат роспуску. Об этом заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2024-12-25 22:18
Президент России Владимир Путин лично пригласил лидеров СНГ на торжества по случаю 80-летия Победы в Москве в 2025 году.
-
2024-12-25 22:16
25 декабря католики всего мира отмечают Рождество. Папа Франциск в своем рождественском послании призвал к всеобщему примирению и миру, пишет Аль-Арабия.