Последние новости

Ադրբեջանցիները կրակում են Կարմիր Շուկայի մոտակա դիրքերից

Արցախի Կարմիր Շուկա բնակավայրի մոտակա ադրբեջանական դիրքերից կրակոցներ են հնչում։ Sputnik Արմենիայի տեղեկություներով՝ կրակոցները սկսվել են մոտ մեկ ժամ առաջ։

Առայժմ հայտնի չէ՝ թե որ ուղղաթյամբ են ադրբեջանցիները կրակ բացել։ Տեղեկություններ չկան նաև տուժածների մասին։

Հիշեցնենք՝ հունվարի 10-ին, ժամը 14:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ էին բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ:

Համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել էր կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա։ Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել էին կրակոցների թիրախում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ