Չեմ խուսափի գնահատականներ տալ. Գրիգորյանին հիշեցրին «շնաբարո դուրսպրծուկ» արտահայտությունը
Մարդու իրավունքների պաշտպանի` իշխանության թեկնածու Քրիստինե Գրիգորյանը խոստանում է ընտրվելու պարագայում չխուսափել տարբեր բարձր ամբիոններից հնչող ատելության խոսքի վերաբերյալ գնահատականներ տալուց: Գրիգորյանն այս մասին վստահեցրեց ԱԺ այսօրվա նիստի ժամանակ, որտեղ քննարկվում է ՄԻՊ ընտրության հարցը:
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը Քրիստինե Գրիգորյանին հիշեցրեց, որ նա ասել էՙ ատելության խոսքի դեմ սկզբունքային դիրքորոշում ունի, սակայն ԱԺ ամբիոնից վերջին երեք տարիներին հնչել են բավական անթույլատրելի հայտարարություններ, որոնք պարունակել են ատելության խոսք:
«Մասնավորապես, «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք, շպրտենք դուրս» արտահայտությունները: Խնդրում եմ Ձեր հստակ դիրքորոշումը հայտնել նման վարքագծի վերաբերյալ, տալ հստակ գնահատական»,-ասաց Ղազինյանը:
«Ես հետևողական եմ լինելու ու չեմ խուսափելու գնահատականներ տալու առումով: Կարծում եմ, որ հանրային դերակատարները պետք է մեծ հոգածությամբ վերաբերվեն այն մթնոլորտին, որի պատասխանատուն բոլորս ենք»,–պատասխանեց Գրիգորյանը:
Նրա խոսքով` ատելության խոսքի, հարգանքի, քաղաքակիրթ բանավեճի նշաձողը բոլորի ձեռքում է ու բոլորը պետք է բարձր պահեն այդ նշաձողը: Գրիգորյանը խոստացավ նաև հետամուտ լինել ՄԻՊ-երի բոլոր զեկույցներում հրապարակված խախտումները վերացնելու հարցում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 11:20
НПО «Центр права и свободы» опубликовал аналитический отчет о правлении Никола Пашиняна и его общественном положении. В отчете, в частности, говорится:
-
2025-07-02 11:15
Дом – это место, где мы чувствуем себя в абсолютной безопасности. Но так ли это на самом деле? Медики рекомендуют не расслабляться, ведь даже в современной городской квартире нас подстерегает множество опасных факторов. Одни из них могут просто испортить настроение и вызвать недомогание, а другие способны серьезно пошатнуть здоровье и даже отправить нас на больничную койку.
-
2025-07-02 11:06
Гражданам Армении на фоне конфронтации между Россией и Азербайджаном надо не попкорн покупать, а вновь готовиться к большой войне.
-
2025-07-02 10:50
Меры Баку в отношении Sputnik Азербайджан сейчас продиктованы не претензиями к их работе, а другими соображениями. Об этом заявила в эфире радио Sputnik официальный представитель МИД РФ Мария Захарова.