Ալեն Սիմոնյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին
ԱԺ հերթական նիստի սկզբում, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդես եկավ հայտարարությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին:
Նա, մասնավորապես, նշել է. «Սահմանադրության 142-րդ հոդվածի և Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հանրապետության նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարումից հետո մեկ շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ:
Եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.