Դավիթ Տոնոյանը կշարունակի կալանքի տակ մնալ
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և նախկին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ կշարունակեն կալանքի տակ մնալ: Նման որոշում է կայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը:
Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանն ու Վիլեն Գաբրիելյանը («Նավակ ճոճող»)։
Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ՀՀ ԶՈւ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կշարունակեն մնալ կալանավորված:
Միայն գործով անցնող Արտյոմ Համբարյանը հինգ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։
«Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց: Դատարանի որոշումը նոր ենք ստացել և միջնորդությունը մերժելու հիմնավորմանը ծանոթ չենք: Սակայն չեմ կարծումՙ այնպիսի հիմնավորում լինի, որն իրավական առումով տրամաբանական կլինի»,-ասաց Հովհաննիսյանը: Նրա խոսքովՙ դատարանի որոշման առնչությամբ վերաքննիչ բողոք կներկայացնեն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 12:31
Процесс отнятия "Элсетей" у собственника и продажа компании стороннему лицу, вызовет подорожание тарифов на электричество. Об этом пишет инициатива "Айакве".
-
2025-07-12 12:29
Арест полковника запаса Миграна Махсудяна был предсказуем, потому что власти пытались разными способами вывести из игры препятствия, мешавшие процессу так называемой демаркации, стартовавшей еще в прошлом году. Об этом написал в соцсетях депутат парламентской фракции «Честь имею» Тигран Абрамян.
-
2025-07-12 12:26
«Как передает наш источник в правительстве, у премьер-министра Пашиняна уже несколько дней проводятся совещания, «ломают голову» над продлением ареста Самвела Карапетяна. Об этом пишет «Паст».
-
2025-07-12 12:26
Старший советник верховного лидера Ирана Али Лариджани подтвердил получение сообщений из США о возобновлении переговоров по ядерной программе, заявив, что Тегеран изучает их, сообщает Press TV.