ԵԽԽՎ-ում կքննարկվի ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը կանցկացվի հունվարի 24-ից 28-ը խառը ձևաչափով։
Նիստին կքննարկվեն Եվրոպայում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ ատելության աճի դեմ պայքարը, Անդրկովկասում նրանց իրավունքների ոտնահարումը, բիզնեսը և արժեքները ֆուտբոլային մենեջմենթում (նածատեսված է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի ելույթը), Ալեքսեյ Նավալնու թունավորումը և ԶԼՄ-ների դերը ճգնաժամի ժամանակ, հաղորդվում է ԵԽԽՎ պաշտոնական կայքում:
Հունվարի 27-ին ԵԽԽՎ-ն հատուկ միջոցառում կանցկացնի՝ նվիրված Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան, որին կմասնակցի Ֆրանսիայի կրթության, երիտասարդության և սպորտի նախարար Ժան Միշել Բլանքերը։ Բացի այդ, կապահովվի Հոլոքոստը վերապրածների մասնակցությունը (տեսաուղերձի և տեսահղմամբ ելույթների միջոցով): Միջոցառմանը կհաջորդի Եվրոպայում պատմության դասավանդման վերաբերյալ Աստղադիտարանի աշխատանքի քննարկումը:
Նստաշրջանի բացմանը ԵԽԽՎ-ն պետք է նոր նախագահ ընտրի: Խորհրդարանական վեհաժողովը մտքեր կփոխանակի Նախարարների կոմիտեի Իտալիայի նախագահության հետ։ Վեհաժողովին ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։
Օրակարգում ներառված են նաև հետևյալ հարցերը. ԵՄ պակտը միգրացիայի և ապաստանի մասին՝ մարդու իրավունքների տեսանկյունից, ժողովրդավարական մասնակցության և կլիմայի փոփոխությանն արձագանքելու երեխաների իրավունքները, բռնի անհետացումները Եվրոպայի խորհրդի անդամ երկրների տարածքում, ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.
-
2025-07-14 18:31
Один из израильских истребителей, приблизившийся к Тегерану во время 12-дневной войны с Ираном в прошлом месяце, столкнулся с технической неисправностью топливного бака – проблема, которая почти вынудила самолёт совершить экстренную посадку, пишет телеграм-канал @sepah_pasdaran_ru, со ссылкой на The Times of Israel.
-
2025-07-14 18:28
Во время крупного митинга в городе Глендейл, США, предприниматель Майк Сарьян заявил, что он не боится выражать свое мнение.