Ավստրալիայի Երիտասարդական շարժումը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչումը
Ավստրալիայի Երիտասարդական լիբերալշարժումն ընդունել է 1915 թվականի հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը, ինչպես նաև Արցախի Հանրապետության բնիկ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու բանաձև։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:
Երիտասարդական լիբերալ շարժումը Ավստրալիայի լիբերալ կուսակցության երիտասարդական թևն է: Ավստրալիայի լիբերալ կուսակցությունը երկրի խոշոր քաղաքական ուժերից մեկն է և ներկայում դաշնային կառավարությունում է՝ վարչապետ Սքոթ Մորիսոնի գլխավորությամբ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ բանաձևի ընդունումը ցույց է տալիս Ավստրալիայի հասարակությունում 1915 թվականի ցեղասպանությունների ճանաչման աջակցող քննարկումների ընդլայնումը, ինչը հակասում է Մորիսոնի կառավարության քաղաքականությանը, որը շարունակում է խուսափել «ցեղասպանություն» բառն օգտագործելուց:
«Այս բանաձևը ցույց տվեց, որ ապագա առաջնորդները կոչ են անում իրենց ներկա առաջնորդներին միասնական և համերաշխություն հայտնել հայ-ավստրալական, ասորա-ավստրալական և հույն-ավստրալական համայնքներին՝ անդրադառնալով անցյալի և ներկա անարդարություններին, որոնք մնում են անպատիժ»,-նշել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը՝ ողջունելով Երիտասարդական լիբերալ շարժման որոշումը։
2020 թվականին երիտասարդ լիբերալները ընդունել էին համանման բանաձև, որը ճանաչել և դատապարտել է 1915 թվականի հայերի, ասորիների, հույների ցեղասպանությունները և Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.