ԱՀԿ-ն չի բացառում, որ համավարակը Եվրոպայում կավարտվի օմիկրոնի ալիքից հետո
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բացառում, որ համավարակը Եվրոպայում կավարտվի կորոնավիրուսի օմիկրոն տարբերակի ներկա ալիքից հետո։ Այս մասին ասել է եվրոպական տարածաշրջանում ԱՀԿ տնօրեն Հանս Կլուգեն AFP-ի հարցազրույցում։
Նրա խոսքով՝ միանգամայն հավանական է, որ տարածաշրջանը մոտենում է համավարակի եզրափակիչ փուլին։ Բայց Կլուգեն նախազգուշացրել է SARS-CoV-2-ի հնարավոր նոր տարբերակներին ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին։
Ինչպես նշել է ԱՀԿ ներկաացուցիչը, երբ Եվրոպայում օմիկրոնի ալիքը մարի, «մի քանի շաբաթվա և ամսվա ընթացքում գոյություն կունենա գլոբալ իմունիտետ կամ պատվաստման շնորհիվ, կամ այն պատճառով, որ մարդիկ իմունիտետն ստացել են վարակվելուց հետո»։ Իրավիճակի վրա կարող է ազդել նաև այն, որ տարվա տաք եղանակը մոտենում է։
«Եվ այսպես, մենք կարող ենք պատրաստվել անդորրի փուլին, մինչ COVID-19-ը կկարողանա վերադառնալ տարեվերջին, բայց պարտադիր չէ, որ համավարակը վերադառնա»,- ամփոփել է Կլուգեն։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, կորոնավիրուսը «զարմացրեց մեզ ավելի քան մեկ անգամ, այնպես որ՝ պետք է մեծ զգուշություն պահպանել»։
ԱՀԿ գնահատականներով՝ եվրոպական տարածաշրջանի բնակչության ավելի քան 60 տոկոսը կարող է մինչև մարտ SARS-CoV-2-ի օմիկրոն մուտացիայով վարակվել։ B.1.1.529 տարբերակը, որն ստացել է «օմիկրոն» անունը, առաջին անգամ հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Բոտսվանայում, 2021թ. նոյեմբերին։ ԱՀԿ-ն այն ժամանակ նրան տվել էր «անհանգստություն առաջացնողի» կարգավիճակ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.