Ճանապարհ չի փակվել, բնակիչները ժողով են արել համայնքների խոշորացման թեմայով
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ վարչական շրջանի բնակիչները ճանապարհ չեն փակել։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, News.am-ի հետ զրույցում ասաց Ծովագյուղի վարչական ղեկավարի պաշտոնակատար Վահրամ Գևորգյանը։
«Հավաքվել են քննարկելու գյուղի հետ կապված խնդիրները, խոսքը համայնքների խոշորացման մասին է։ Ոչ մի ճանապարհ չի փակվել, այսպես ասած՝ ժողով են արել։ Հավաքվել էին գյուղի վարչական տարածքում, որտեղ նաև ճանապարհ կա, այդ հատվածը լայն է, այդ պատճառով էլ այդտեղ էին քննարկումն անցկացնում»,- ասաց Վահրամ Գևորգյանը։
Նա հայտնեց, որ Կառավարությունից տեղեկացրել են՝ օրենքի սահմաններում լուծում կտան այդ հարցին։
Գևորգյանն ասաց, որ քննարկումն արդեն ավարտվել է. «Հուսով ենք, որ Կառավարությունը ժողովրդի ընտրությունը հաշվի կառնի ու լավ լուծում կտա»։
Նշենք, որ Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները, դեմ լինելով խոշորացմանը, դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած Սևան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 05:44
Отказ армянских властей от продвижения темы международного признания Геноцида армян может привести к новым преступлениям против армянского народа. Об этом в интервью Sputnik Армения заявил эксперт по международному праву, бывший депутат Тарон Симонян.
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.