ԱԺ պատգամավորը հաստատում է․ Ադրբեջանցիները հերթական անգամ կրակել են Կարմիր շուկայի ուղղությամբ
Հակառակորդի կողմից Արցախի Կարմիր Շուկայի ուղղությամբ կրակոցները կրում են պարբերական բնույթ։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հաստատել է, որ այս գիշեր կրկին ադրբեջանցիները կրակել են հայկական բնակավայրի ուղղությամբ։
«Կրակոցները միշտ էլ կան, հիմնականում ամեն օր լսվում են, արդեն սովորական բնույթ են կրում, կարևորը տուժածներ չկան»,- ասել է Մ. Հակոբյանը։
Նրա փոխանցմամբ՝ կրակոցները ամեն անգամ տարբեր ժամերի են լինում, տարբեր ուղղություններով, մի անգամ օդ են կարկում, մեկ ուրիշ անգամ արձակում թիրախավորած կրակոցներ։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին ադրբեջանցիները հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրկին կրակահերթ էին արձակել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ: Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանքից բռնկվել ու այրվել էր՝ Կ.Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
Այս գիշեր արձակված կրակոցների հետևանքով բարեբախտաբար բնակիչները չեն տուժել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 10:35
Непрекращающееся поступление новостей об антироссийских действиях Азербайджана (2025 год уже считают годом существенного охлаждения в российско-азербайджанских отношений) заставляет обратить более пристальное внимание на принятую в этом государстве идеологию шахидизма и её русофобские корни.
-
2025-06-14 10:29
Журналист-международник Аббас ДЖУМА прокомментировал ИАЦ VERELQ удар Израиля по Ирану и возможные действия Тегерана.
-
2025-06-14 09:47
Возможность распространения ирано-израильского кризиса на регион Южного Кавказа не исключена, однако Тегеран не допустит какого-либо изменения границ или геополитических трансформаций. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил иранский эксперт-международник по проблемам Южного Кавказа, преподаватель тегеранского университета ATU Эхсан Мовахедиан.
-
2025-06-14 09:45
88 граждан России, включая известных деятелей культуры, будут эвакуированы из Ирана в ночь на субботу через сухопутную границу с Азербайджаном. Об этом сообщили в оперативных службах.